«Բիոլաբորատորիաներ ՌԴ-ի մուտքը սուվերենության զիջում է»․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 10:31
Ավարտվել է քրեական հեղինակության և ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բոլորը

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի այսօրվա համատեղ ասուլիսին՝ ասաց, թե հնչած հարցերից տպավորություն է ստացել, որ Լավրովի համար ԱԳՆ-ում «կոմֆորտային իրավիճակ» են ստեղծել, և անդրադարձ չի եղել Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա իրական խնդիրներին և կնճռոտ հարցերին: Օրինակ՝ ռուս-թուրքական մերձեցման առիթով, ըստ քաղաքագետի, շատ մեղմ հարց է տրվել, մինչդեռ դա լուրջ սպառնալիք է Հայաստանի համար, քանի որ «տեսանք, թե 100 տարի առաջ Հայաստանը տարածքային ինչ կորուստներ ունեցավ ռուս-թուրքական մերձեցումից»:

«Այս այցն առաջին լղոզված հանդիպումն էր հեղափոխությունից հետո։ Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ հատուկ կոնֆորտ իրավիճակ էր ստեղծվել Լավրովի համար։ Չէր փոխանցվում Հայաստանում առկա վիճակը, հասարակության մոտ եղած հարցերը։ Իսկ մենք ունենք հարցեր տալու, որ հասկանան՝ այստեղ ինչ է կատարվում։ Առաջարկում եմ՝ այլևս չկազմակերպել նման կոնֆորտային հանդիպումներ»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Լավրովի ասուլիսից տպավորություն է ստացել, որ  վերադարձել ենք նախորդ իշխանության՝ տեր ու ծառա կարգավիճակին։

Քաղաքագետն առաջարկում է առկա կնճռոտ հարցերը բարձրացնելու համար նման այցերի ժամանակ նաև հանդիպումներ կազմակերպել փորձագետների մակարդակով, թեկուզ՝ փակ. «Թող 5 հոգի փորձագետ լիներ, մենք կբարձրացնեինք հարցերը, եթե ԱԳ նախարարը չի ուզում հարցերը տալ»։

Ինչ վերաբերում է հայկական կողմի գոհունակությանը Երևանում Լավրովի հայտարարությունների ու Փաշինյանին մեջբերելու առիթով, Գրիգորյանը դրանցով ոգևորված չէ. «Լավրովը Բաքվում կրկնելու է Ալիևին։ Հայաստանի ներկայացուցիչն ի՞նչ է ասելու, երբ Լավրովը գնա Բաքու և ասի՝ տարածքային ամբողջականությունը մենք հարգում ենք։ Հետո ի՞նչ ենք ասելու»:

Ուստի, քաղաքագետն ուզում է, որ Նիկոլ Փաշինյանի գիծը շարունակվի, «լղոզված հարաբերությունների տրանսֆորմացիա չլինի»:

«Մենք այսօր ունենք լուրջ պրոբլեմներ Ռուսաստանի հետ, բայց չի կարելի խաբել մարդուն, բերել, ասել՝ տեսեք, թե ինչ լավ հարցեր են ձեզ տալիս, ամեն ինչ իդեալական է։  Մինչդեռ հասարակությունում լրջագույն հարցեր կան»,- նշեց նա։

Քաղաքագետը սուվերենությունից նահանջ է համարում ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ արդիականացված բիոլաբորատորիաներ ՌԴ ներկայացուցիչների մուտքը թույլատրող հուշագրի նախապատրաստումը:

«Կենսաբանական լաբորատորիան, որ ԱՄՆ-ն այստեղ կառուցել է, առաջին հերթին մեր անվտանգությանն է առնչվում։ Դա սուվերենությունից նահանջ է։ Եթե հուշագրում վատ կետեր չկան, ուրեմն ԱԳ նախարարը պետք է բացատրի։ Դրանք  սուվերենության կարևորագույն տարրեր են։ Ի վերջո՝ դա միջազգային խաղի կանոնների համաձայն ստեղծվեց, բայց դա ապահովում է մեր անվտանգությունը կենսաբանական ոլորտում։ Հիմա եթե դու 3-րդ, 4-րդ կողմ ես բերում, նշանակում է՝ քո սուվերենությունը տալիս ես։ Ռուսաստանը շատ դժգոհ է, որ մենք կիրիլիցա չենք օգտագործում։ Ինչ է՝ այստե՞ղ էլ զիջենք»,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով. «Առաջարկում եմ շատ զգույշ լինել։ Բիոլաբորատորիաները մեր անվտանգության համար են, և ՌԴ-ի մուտքը կարող է ավելի մեծ վնաս տալ, քան Սիրիա զորք ուղարկելը»։

Նշենք, որ Երևանում տեղի ունեցած ասուլիսում պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական հայկական բիոլաբորատորիներ ռուս մասնագետների մուտքը թույլ տալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներ ռուս մասնագետների մուտքն ապահովելու հարցերն այսօր քննարկել ենք, դրանք քննարկվում են նաև առողջապահության նախարարությունների գծով: Հուշագրի տեքստի շուրջ աշխատանքներն ընդհանուր առմամբ ավարտված են, հիմա փաստաթուղթը յուրաքանչյուր կողմում միջգերատեսչական համաձայնության փուլ է անցնում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան