Լավրովը փաստացի հակադարձեց ադրբեջանական հայտարարություններին՝ ի չիք դարձնելով նախկին ռեժիմի մեղադրանքներն առ այն, որ Փաշինյանի մեղքով բանակցային վատ դիրքում ենք. Ռ. Ռուբինյան

Լուրեր

27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
Բոլորը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱՌ ԱԳ նախարարի հայաստանյան այցի ու ԼՂ հակամարտության խնդրի լուծման առնչությամբ:

«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն, այսօր Երևանում մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար և հավելեց՝ «սրա հետ դժվար է վիճել»։ Պատասխանելով հակամարտությունը միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու վերաբերյալ ադրբեջանական կողմի ապակառուցողական հայտարարությունների մասին հարցին՝ ՌԴ արտգործնախարարը կրկնեց՝ պետք է հաշվի առնվեն Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի շահերը և տարածքային ամբողջականության հետ մեկտեղ մեջբերեց նաև ազգերի ինքնորոշման իրավունքն ու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորուման սկզբունքը։

Այս պատասխաններով Սերգեյ Լավրովը փաստացի հակադարձեց ադրբեջանական կատեգորիկ ու ապակառուցողական հայտարարություններին, վերահաստատեց, որ հակամարտության հանգուցալուծումը չի կարող չներառել ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները և փաստեց, որ Արցախը պիտի մասնակցություն ունենա սեփական ճակատագրի որոշմանը։ Այսպիսով, նախկին ռեժիմի ճամբարից ամիսներ շարունակ հնչող աբսուրդային մեղադրանքներն առ այն, որ «Նիկոլ Փաշինյանի մեղքով մենք բանակցային վատ դիրքում ենք կամ դիտարկվում ենք որպես ապակառուցողական կողմ» ի չիք դարձան»,- գրել է նա: