Ասադը Սիրիայում հակամարտությունը երրորդ աշխարհամարտի «փոքր տարբերակն» է կոչել

Լուրեր

04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
Բոլորը

Սիրիայում հակամարտությունը երրորդ համաշխարհային պատերազմի փոքր տարբերակն է: RT-ին տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Նա չի բացառել, որ նավթը կարելի է համարել Սիրիայում պատերազմ սկսելու գործոններից մեկը:

«Մի մոռացեք, որ ԱՄՆ-ն պատերազմ է մղում ամբողջ աշխարհում: Այստեղ խոսքը տեկտոնական տեղաշարժերի և «երկրաշարժերի» մասին է: Չէ՞ որ Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված հին աշխարհակարգը սպառել է իրեն, հատկապես՝ Խորհրդային միության անկումից հետո: Միաբևեռ աշխարհի մոդելն այլև գործուն չէ: Առանձնանում են մի շարք աճող տերություններ, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և այլն»,- ասել է նա:

Ասադը, միաժամանակ, նշել է, որ «առաջատար լինելու գործում ԱՄՆ-ն չի ցանկանում ոչ ոքի գործընկեր ճանաչել», նույնիսկ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիային և այլ խոշոր պետությունների:

Ինչ վերաբերում է սիրիական հակամարտության կարգավորման հարցով Ժնևյան գործընթացին, Բաշար Ասադի կարծիքով՝ Վաշինգտոնը փորձում է դրա շրջանակում իր նպատակներին հասնել, այդ պատճառով այս ձևաչափն անհաջողության մատնվեց:

«Դա ամերիկյան հնարք է: Այն նպատակ ունի հասնել քաղաքականությանը, որը չկարողացավ առաջ տանել նախ՝ ցույցերի, հետո՝ ահաբեկիչների օգնությամբ»,- հայտարարել է Սիրիայի նախագահը:

Նա նաև նշել է, որ Ժնևյան գործընթացի ձախողումը բանակցությունների Սոչիի ձևաչափին անցման պատճառ դարձավ: «Սոչին աշխատում է: Անցյալ ամիս մեզ մոտ պատվիրակություն կար: Անցյալ շաբաթ նրանք սկսել բանակցել Սահմանադրության հարցով: Ժնևն ընդամենը բանակցությունների հարթակ է, քաղաքական գործընթացները տեղի են ունենում Սոչիում»,- հավելել է Բաշար Ասադը:

Սիրիայի նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն անհանգստացած է, որ կարող է կորցնել համաշխարհային գերիշխանությունը, այդ պատճառով որոշել է պայքարել Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի դեմ: «Վաշինգտոնը գոյատևման պայքար է մղում»,- հայտարարել է նա: