Միքայել Մինասյանը եկամուտ ստանո՞ւմ է ԶՊՄԿ-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
Բոլորը

Ըստ լրագրողական հետաքննության՝ վերջին տարիներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»  (ԶՊՄԿ) հազարավոր տոննաների հասնող ֆեռոմոլիբդեն է վաճառել «Ջի Առ Ի Փի Սի Օ» ՓԲԸ-ին, որը կապվում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի շրջապատի հետ։

2017-ին Մաքսիմ Հակոբյանի բաժնեմասն անցել է «Մուն մեթալս» անունով ընկերությանը, որի սեփականատերերը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի շրջապատից են։ Բացի այս, պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր է դարձել «Ջազզվե»-ի նախկին աշխատակիցներից մեկը, ֆեռոմոլիբդեն արտահանող ընկերության բաժնետերը ևս «Ջազզվե»-ի աշխատակից է։

Ըստ «Սիվիլնեթի» հետաքննության՝ կոմբինատի բաժնետեր ընկերությունների «Սթար դասթի» իրավաբանական հասցեն նույնն է, ինչ կոմբինատի բաժնետերերից «Մուն մեթալսինը»։ «Սթար դասթ» ՓԲԸ-ի բաժնետերերը երկուսն են՝ տնօրեն Ավետիք Հովիկյանն ու Ջուլիետա Դարչինյանը։

Վերջինիս մասին համացանցում տեղեկություններ գրեթե չկան։ Դարչինյանը 2012-2014 թվականներին աշխատել է «Ջազզվե»-ում՝ որպես մենեջեր։ 2014-2016-ին Դարչինյանը գործավար է եղել «Դիսթրիմէքս»-ում։ 2005-2017 թվականներին ընկերության բաժնետերերից է եղել Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Ըստ բաժնետերերի շղթայի՝ ԶՊՄԿ-ում բաժնեմաս ունեցող Դարչինյանը, փոխարենը, ակտիվ է Ֆեյսբուք սոցիալական ցանցում և նրա էջը հեղեղված է Միքայել Մինասյանի մասին դրական հրապարակումներով։

Factor TV-ն հարց ուղղեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությանը՝ Միքայել Մինասյանը, թեկուզ այլ անձանց միջոցով, կոմբինատից եկամուտ ստանո՞ւմ է, թե՝ ոչ։ ««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետերերը բոլորը իրավաբանական անձինք են։ Նրանց ֆիզիկական անձինք կանգնած են էդ ընկերությունների բաժնետերերի և նրանց բաժնետերերի հետևում, որոնք մինչև վերջ մեր ցուցակում ներկայացված են»,- պատասխանեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը։

Իսկ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը նշեց․ «Մենք հաստատում ենք, որ ընկերությանը հասանելի պաշտոնական ինֆորմացիային համապատասխան ընկերության բաժնետերերը աղյուսակում նշվածներն են»։

Նշենք, որ ըստ նշյալ աղյուսակի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ունի 4 բաժնետեր՝ «Քրոնիմետ Մայնինգ», «Մաքուր Երկաթի գործարան» ՓԲԸ, «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ, «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան