Բոլիվիայի նախագահը հրաժարական է տվել. նա երկրում տեղի ունեցածը պետական հեղաշրջում է որակել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հրաժարական է ներկայացրել: Նրան հետևել են երկրի փոխնախագահ Ալվարո Գարսիա Լիներան, Սենատի ղեկավար Ադրիանա Սալնատյերան, Սենատի առաջին փոխխոսնակ Վիկտոր Բորդան, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հրաժարական ենք ներկայացնում, որպեսզի մեր եղբայրներն ու քույրերը, պետական ծառայողները հարձակումների և սպառնալիքների չենթարկվեն»,- սոցցանցերում հեռարձակված ուղերձում ասել է Մորալեսը:

Նա ընդդիմությանը մեղադրել է պետական հեղաշրջման փորձի համար և հույս հայտնել, որ իր հեռանալուց հետո հակառակորդները «կդադարեն այրել շարքային քաղաքացիների տները»: «Քույրեր և եղբայրներ, ուզում եմ ձեզ ասել, որ մեր պայքարը չի ավարտվում, մենք շարունակելու ենք պայքարել հանուն հավասարության և խաղաղության: Հիմա իմ պարտականությունը իրավիճակը հանդարտեցնելու միջոց գտնելն է»,- ասել է նա:

Նշենք, որ Էվո Մորալեսը պաշտոնից հեռանալու որոշում է կայացրել երկրի բանակի պահանջով: Բանակի հրամանատար Ուիլյամս Կալիմանը հայտարարել է, որ նախագահը պետք է հեռանա՝ հանուն երկրի ապագայի:

Մեքսիկան Բոլիվիայում տեղի ունեցող իրադարձությունները «ռազմական գործողություն» է որակել, իսկ արդեն նախկին նախագահ Էվո Մորալեսին ապաստան է առաջարկել: Վերջինը, սակայն, հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ երկրից:

«Ես չեմ հեռանա Բոլիվիայից: Ես փախչելու պատճառ չունեմ»,- հայտարարել է նա:

Բոլիվիայում ճգնաժամը սկսվել է նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքում Մորալեսը հաղթել է: Ընդդիմությունը, սակայն, կարծում է, որ քվեարկության ժամանակ կոպիտ խախտումներ են թույլ տրվել: Արդյունքում բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց ընթացքում ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ ընդդիմության կողմն են անցել:

Ընտրություններում խախտումների մասին նշել են նաև Ամերիկյան պետությունների կազմակերպության դիտորդները, ինչից հետո Մորալեսը հայտնել է, որ համաձայն է նոր ընտրություններ անցկացնել և ընդունել ԿԸՀ ղեկավարության հրաժարականը: Ընդդիմությունը, սակայն, պահանջել է, որպեսզի երկրի ղեկավարը հրաժարական տա և չմասնակվի նոր ընտրարշավին:

Էվո Մորալեսն առաջին անգամ Բոլիվիայի նախագահ է ընտրվել 2006 թվականին, այնուհետև երկու անգամ վերընտրվել է այդ պաշտոնում: