Պետության մասնաբաժինը «Զանգեզուրի կոմբինատում» շուրջ 43% է․ Մհեր Պոլոսկով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատը Factor TV-ի խնդրանքով ներկայացրեց ընկերության ֆինանսական հաշվետվությունը։ Մասնավորապես, մեզ հետաքրքրում էր, թե որքան հասույթ է ունեցել կոմբինատը, ինչքան հարկ է վճարել և հասույթից որքան է պետության մասնաբաժինը։

Կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը բերեց հետևյալ թվերը՝ սկսած 2005 թվականից։

Այսպես, ըստ ներկայացված տվյալների՝ սկսած 2005 թվականից մինչև 2019 թվականի 1-ին 8 ամիսը «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի հասույթը կազել է 3 միլիարդ 909 միլիոն դոլար, որից որպես հարկ վճարվել է 948 միլիոն դոլար, այսինքն՝ հասույթի մոտ 24․2%-ը, որից 305 միլիոն դոլարը մինչև 2018 թվականի վերջ վճարված ռոյալթիի (ռոյալթին գանձվում է մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով) վճարն է։ Այս տարի մոտ 50 միլիոն դոլար է վճարվել։

Ընդհանուր ռոյալթիի վճարը կազմել է մոտավորապես 355 միլիոն դոլար։

Մհերը Պոլոսկովը ներկայացրեց նաև այլ ծախսեր, որոնք ծախսվում են ոչ որպես հարկ։ Այսպես՝ «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատը 2005 թվականից ի վեր բարեգործական նպատակով ծախսել է 120 միլիոն դոլարին համարժեք դրամ, այսինքն՝ հասույթի մոտ 3%-ը և որպես դիվիդենտ վճարվել է 469 միլիոն դոլար, այսինքն՝ հասույթի մոտ 12%-ը։

«Համադրելով ոչ շահութահարկը, այլ զուտ ռոյալթին, կարող ենք փաստել, որ պետության մասնաբաժինը այս ընկերության առօրյայի մեջ, անցած 14 տարվա ընթացքում կազմել է միջինում 43%։ Երբ խոսքը գնում է ընկերության գերշահույթների, ընկերության թվերը ոչ հասանելի լինելու մասին, մեր պատասխանը պարզ է՝ մեր ցուցանիշները պարտավոր ենք տրամադրել և ամփոփ ներկայացնում ենք ձեզ։ Նման պատկեր, ինձ թվում է, կլինի այլ կոլեգաների մոտ, որովհետև պետության մասնակցությունը զգալի է»,- ասաց կոմբինատի գլխավոր տնօրենը։

Նշենք, որ ավանդաբար «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատը խոշոր հարկատուների ցանկում բարձր հորիզոնականներ է զբաղեցնում։ Անցած տարվա պես այս տարի ևս 2019 թվականի 1-ին 9 ամիսներին խոշոր հատրկատուների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վճարել է 40,5 միլիարդ դրամ հարկ ու տուրք՝ 7,8 միլիարդով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան