Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի նոտային՝ կապված Մասիս Մայիլյանի այցի հետ

Լուրեր

05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
05.06.2026 | 13:44
«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 13:43
Կիևի փոստային տերմինալում ծանրոցի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
05.06.2026 | 13:42
Չի բացառվում, որ երեկվա բանավեճի մասնակիցներից որևէ ուժի հանեն ընտրապայքարից․ Մարուքյան
05.06.2026 | 13:34
Օվերչուկը հայտարարել է, թե ԵՄ-ի օգնությունը Հայաստանին ոչինչ չի լուծի
05.06.2026 | 13:27
ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին
05.06.2026 | 13:18
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
05.06.2026 | 13:10
ՌԴ ԿԸՀ անդամները դիտորդություն կիրականացնեն ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ
Բոլորը

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի բողոքի նոտային՝ ուղղված Ռուսաստանի դեսպանին: Տեղեկացնենք, որ Ադրբեջանը բողոքել էր Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցի կապակցությամբ:

ՌԴ ԱԳՆ տարածած պատասխանում նշված է, որ Մայիլյանի ու Հովհաննիսյանի այցը բացառապես մասնավոր բնույթ է կրել, ինչը չի հակասում Ռուսաստանի օրենսդրությանը, միջազգային պայմանավորվածություններին, ղարաբաղյան կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը:
«Ինչ վերաբերում է Մայիլյանի ու Հովհաննիսյանի շփումներին ռուս փորձագետների հետ «Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում», կրկին ընդգծում ենք. Ռուսաստանի Դաշնության պետական մարմիններում գրանցված չէ այդպիսի «ներկայացուցչություն»՝ որպես ինքնիշխան պետության դիվանագիտության առաքելություն, քանի որ մեր երկիրը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», – նշված է հաղորդագրությունում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պահանջներին, ՌԴ ԱԳՆ-ն նշում է. «Ադրբեջանի ԱԳՆ նոտայում և մեկնաբանություններում ռուսական կողմին ներկայացվող պահանջները համարում ենք անհիմն, իսկ ընդհանուր տոնը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակին չհամապատասխանող», – ասված է մեկնաբանությունում: