Զոհրապ Մնացականյանն ու Պոլ Ռիչարդ Գալագերը քննարկել են Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանության հարցեր

Լուրեր

27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նոյեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

«Բարձր գնահատելով տարբեր մակարդակներում առկա երկխոսությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ արձանագրեց, որ արքեպիսկոպոս Գալագերի այցը երկու կողմերի փոխադարձ պատրաստակամության վկայությունն է՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելու համընդհանուր արժեհամակարգի և պատմության խորքից եկող կապերի վրա հիմնված հարաբերությունները:

ԱԳ նախարար Մնացականյանը և Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Գալագերը մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ` դրանցում մեծապես կարևորելով մշակութային, հումանիտար ոլորտներում սերտ ավանդական համագործակցությունը: Այդ առնչությամբ ընդգծվեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ հայ միջնադարյան հոգևորական, Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոս շնորհումը, ապա 2018թ. Վատիկանում Նարեկացու արձանի հանդիսավոր բացումը։

Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ որպես առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական ոլորտի նկատմամբ հանրային վստահության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կառավարության կողմից կյանքի կոչվող զարգացման օրակարգի առնչությամբ նախարար Մնացականյանն առանձնացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներում Հայաստանի արձանագրած հաջողությունները և ձեռքբերումները՝ հիմնված դեռևս խորհրդային ժամանակհատվածում առկա փորձի վրա: Կարևորվեց մարզային համաչափ զարգացման ծրագրերի նախաձեռնումը և իրականացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն արծարծեցին միջազագային և տարածաշրջանային հրատապության թեմաների լայն շրջանակ:

Կողմերն անդրադարձան ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շրջանակներում ձեռնարկվող քայլերին և առկա մարտահրավերներին՝  կարևորելով այդ գործում միջազգային հանրության ջանքերի համախմբման և իրազեկվածության բարձրացումը։

Նախարար Մնացականյանը և Պոլ Ռիչարդ Գալագերը մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների, քրիստոնյաների պաշտպանության, քրիստոնեական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին նախարար Մնացականյանը և արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը հանդես եկան մամուլի համար հայտարարությամբ:

Նույն օրն առավոտյան Պոլ Գալագերի գլխավորած պատվիրակությունն այցելեց   Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում: