ՆԱՏՕ-ի շուրջ կրքերը թեժացել են

Լուրեր

28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծել է ՆԱՏՕ-ի կարևորությունը որպես ռազմակավարական ամենակարևոր գործընկեր՝ ելույթ ունենալով Բեռլինի պատի անկման 30-ամյակին նվիրված միջոցառմանը Գերմանիայում. գրում է amerikayidzayn.com-ը:

Ելույթ ունենալով արևելյան Գերմանիայի Լայփցիգ քաղաքում’ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծել է միջատլանտյան համագործակցության դերի կարևորությունը Բեռլինի պատի անկման հարցում: Այն կարևոր է նաև այսօր, գտնում է պետքարտուղարը:

Պոմպեոն անդրադարձել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն արունակում է մնալ չափազանց կարևոր ռազմակավարական գործընկերներից մեկը:

Պոմպեոյի այս գնահատականներին նախորդել էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի խոսքերը Economist հանդեսին տված հարցազրույցում, ուր նախագահը նշել է, որ դաշինքը տառապում է «ուղեղի մահով» և որ Եվրոպան չի կարող հույսը դնել ԱՄՆ -ի վրա իր պաշտպանության հարցում: Նա կոչ է արել «հին աշխարհին» սթափվել, քանի դեռ իր ճակատագիրը ինքը կարող է տնօրինել:

Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելը Մերկելը նշել է, որ չի կիսում Մաքրոնի կարծիքը:

«Ֆրանսիայի նախագահը ընտրել է ծայրահեղ խոսքեր: Ես չեմ կիսում նրա տեսակետը ՆԱՏՕ-ի համագործակցության հարցում: Չեմ կարծում, որ նման դատողությունների կարիք ունենք, եթե անգամ խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորենք»,- ասել է Մերկելը:

ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոլթնբերգն էլ իր հերթին ընդգծել է, որ դաշինքը շարունակում է մնալ ամուր:

«Ես ողջունում եմ եվրոպական միանությանը և ջանքերն ուղղված եվրոպական անվտանգության ամրապնդմանը, սակայն Եվրոպական միասնությունը չի կարող փոխարինել միջատլանտյան միասնությանը»,- ասել է Սթոլթնբերգը:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Մաքրոնի խոսքերը գնահատել է որպես ՆԱՏՕ-ի վերաբերյալ ճիշտ վերլուծություն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անսպասելի որոշումը Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման մասին, որի արդյունքում ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Թուրքիան ներխուժեց Սիրիա, բազմաթիվ հարցեր են բարձրացրել:

Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում Թրամփը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ն և մեղադրել իր եվրոպացի դաշնակիցներին ՆԱՏՕ-ի վերբարյալ իրենց պարտավորությունները չկատարելու մեջ:

Պոմպեոյի խոսքերով դա ապացումում է, որ նախագահը հետաքրքրված է դաշինքը ամուր պահելով: