ՀԱԿ-ն առաջարկում է ՏՏ և այլ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացմանն աջակցելու պետական ծրագրի հիմնադրույթներ

Լուրեր

25.11.2024 | 23:30
Էրդողանը ծրագրում է հաջորդ ժամկետով գրավել իշխանությունը․ TIME-ի անդրադարձը
25.11.2024 | 23:15
Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարին
25.11.2024 | 23:08
Ադրբեջանի ՌՕՈՒ կործանիչներն ուսումնական թռիչքներ են իրականացրել
25.11.2024 | 22:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
25.11.2024 | 22:33
Լոնդոնը ներկայացրել է ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը
25.11.2024 | 22:18
Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով
25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
Բոլորը

ՀԱԿ-ը բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության մասին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

 

Հոկտեմբերի 6-9-ին` Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT), 14-15-ին` բլոքչեյն տեխնոլոգիաներին նվիրված «Չեյնփոյնթ» կոնֆերանսի, նմանատիպ այլ միջոցառումների անցկացումը Հայաստանում նշանակալից երեւույթ է, որն ընդծում է Հայաստանի հաջողությունները տեղեկատվական տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում, բարձրացնում ՏՏ համաշխարհային ինդուստրիայի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

ՏՏ ոլորտի աճը եւ զարգացման տեմպերը իսկապես տպավորիչ են։ Ութ տարի շարունակ` 2010-ից մինչեւ 2017 թվականը, գրանցվել է տարեկան միջինը 29.8 տոկոս աճ։ ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության մեջ արդեն կազմում է ՀՆԱ-ի 5 տոկոսը, որը մոտ է տեխնոլոգիապես առավել զարգացած երկրների ցուցանիշին։ Ոլորտում զբաղված է մոտ 20 հազար մարդ`երկրի զբաղված աշխատանքային ռեսուրսի 2 տոկոսը, գործում են 850 ձեռնարկություններ։ Տեղեկատվական տեխնոլոգիական արդյունաբերության որոշ ողղություններով հայաստանյան ՏՏ համայնքը դուրս է եկել անգամ առաջատար դիրքեր. համակարգչային չիփերի նախագծում, մասնագիտացված ընկերային ցանցեր, պատկերի ճանաչում, ամպային տեխնոլոգիաների մշակում եւ ալյն։ ՏՏ արդյունաբերության սրընթաց զարգացումը նախադրյալներ է ստեղծում Հայաստանի տնտեսության արատավոր շրջափակումային մոդելի վերափոխման եւ նոր առաջատար տնտեսական մոդելի ստեղծման հեռանկարի համար։ Ժամանակակից հեռահաղորդակցման տեխնոլոգիաների պայմաններում ՏՏ արդյունաբերությունը չի ենթադրում արտադրանքի եւ անձնակազմի տեղափոխման հետ կապված նշանակալից փոխադրման ծախսեր, հնարավոր է դառնում հայաստանակենտրոն եւ համաշխարհային ՏՏ համայնքի հետ փոխկապակցված մասնագիտացված էկոհամակարգի ստեղծումը։

Ցավոք սրտի, Հայաստանում ՏՏ արդյունաբերության զարգացման գործում պետությունը դեռեւս լուրջ ինստիտուցիոնալ ներդրում եւ մասնակցություն չի ունեցել։ Այդ խնդիրը լուծված չէ նաեւ այսօր, չնայած Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծմանը, որը միանշանակ ճիշտ որոշում էր։ Կառավարության աջակցությունը ՏՏ արդյունաբերության զարգացմանն առայժմ սահմանփակվել է դրամային աննշան պետական աջակցությամբ, որն օգտագործվել է հիմնականում ցուցահանդեսների, ստարտափների մրցույթների եւ պարգեւատրումների, դասընթացների կազմակերպման համար։

Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է ՏՏ եւ այլ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացմանն աջակցելու պետական ծրագրի հիմնադրույթներ, որոնց իրագործումը կապահովի գիտելիքահեն եւ տեխնոլոգիահեն արդյունաբերության աճի տեմպերի էական բարձրացում, թույլ կտա Հայաստանին ժամանակակից տեխնոլոգիաների տարբեր ուղղություններով դուրս գալ առաջատար դիրքերի եւ նպաստել ամբողջ տնտեսության շեշտակի ընդհանուր աճին, մեղմելով շրջափակման բացասական հետեւանքները։ Այդ նպատակների իրագործման համար պետք է իրականացնել բարձր տեխնոլոգիաներին պետական աջակցության քաղաքականություն հետեւյալ ուղղություններով.

Պետական աջակցություն տեխնոլոգիաների առաջավոր սահմանին աշխատող ընկերությունների համար

1. Սկսել իրականացանել Բարձր տեխնոլոգիաների (ներառյալ ՏՏ) բնագավառում ճեղքումային տեխնոլոգիական լուծումների վրա աշխատող ձեռնարկությունների գիտահետազոտական եւ զարգացման (R&D) աշխատանքների պետական ֆինանսավորում, 2020 թվականին հատկացնելով այդ նպատակների համար առնվազն 20 միլիարդ դրամ, այնուհետեւ աստիճանաբար բարձրացնելով աջակցության չափը։ Այդ միջոցների օգտագործման ուղղությունները որոշելու նպատակով, ստեղծել միջգերատեսչական խորհուրդ ԲՏԱՆ, ԿԳՄԵՍ, ԷՆ եւ ՊՆ նախարարությունների մասնակցությամբ:

2. Անմիջապես միջոցներ ձեռնարկել Հայաստանի եւ Արցախի հեռուստահաղորդակցական համակարգում 5G օպերատոր ներգրավելու համար, նախապատրաստելով անհրաժեշտ հաճախականությունների հատկացման եւ լիցենզավորման գործընթացը եւ ընթացակարգերը։

3. Ստեղծել պետություն-մասնավոր գործընկերություն (PPP)՝ օրենքի հիման վրա գործող պետական բաժնեմասով տեղեկատվական եւ այլ բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող ձեռնարկություններ, որոնք կկենտրոնանան արհեստական ինտելեկտի, նանոտեխնոլոգիայի եւ ռազմավարական նշանակություն ունեցող այլ տեխնոլոգիաների զարգացման եւ կիրառման վրա, մասնավորապես, ռազմարդյունաբերական նպատակներով։

4. Խստացնել մտավոր սեփականության պաշտպանության օրենսդրությունը ու իրավակիրառումը, կտրուկ բարձրացնել էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ֆինանսավորումը, նպատակ ունենալով այն վերակառուցել, ընդգրկելով բարձրորակ մասնագետների մեծ անձնակազմ, որը նոր մակարդակի վրա կբարձրացնի հայաստանցի, այնպես էլ այլ երկրների նորարարների արտոնագրերի (պատենտների) պաշտպանությունը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, անհրաժեշտ տեխնիկական եւ խորհրդտվական օգնություն կտրամադրի «բացարձակ նորարության» միջազգային ստանդարտն ապահովելու համար: Ներդումների ներգրավման, ՏՏ բիզնեսի ֆինանսավորման եւ միջոցների հայթայթման համար նպաստավոր միջավայրի ստեղծում

5. Հայաստանում ընդունել Էստոնիայում հաջողությամբ կիրառված էլեկտրոնային կացության մոդելը (e-Residency), որը կստեղծի թվային գործարարության թափանցիկ եւ գրավիչ միջավայր եւ թույլ կտա օտարերկրյա, առաջին հերթին` սփյուռքահայ, ձեռնարկատերերին Հայաստանում առցանց ստեղծել եւ կառավարել ընկերություններ Եվրասիական Տնտեսական Միության շուկայի հասանելիությամբ, կառուցել հայաստանակենտրոն բիզնես համայնք`գլոբալ սփռումով եւ հեշտացնել ներդրումները Հայաստանի ՏՏ ոլորտում։

6. Բացել Հայաստանը ֆինանսական եւ տվյալների կառավարման նորագույն տեխնոլոգիաների համար, ինչպիսիք են բլոքչեյնը եւ գաղտնարժույթները (կրիպտովալյուտաները): Այս նպատակով վերացնել Կենտրոնական Բանկի կողմից արհեստական եւ ապօրինի ճնշումները եւ արգելանքները, որոնք կիրառվում են հայաստանյան բանկերի նկատմամբ` կրիպտոբորսաների հաշիվների սպասարկման գործում, օրենքով կարգավորել գաղտնարժույթների հետ կապված թվային տնտեսությունը։ Օրենսդրորեն հնարավորություն ստեղծել ստարտափների համար` կազմակերպելու ներդրումային ֆինանսների ներգրավումը այնպիսի ժամանակակից միջոցներով, ինչպիսիք են «հանրային ֆինանսավորումը» (crowdfunding), «սկզբնական դրամական առաջարկը» (Initial Coin Offering), «արժեթղթային ժետոնի առաջարկը» (Security Token Offering), «սկզբնական բորսայական առաջարկը» (Initial Exchange Offering) այնպիսի կարգավորմամբ, որը կբացառի խարդախության հնարավորությունները:

7. Հայաստանի ներդրումային մթնոլորտը եւ կապիտալի շուկան ներդրողների համար վստահելի եւ թափանցիկ դարձնելու նպատակով, սկսել աշխատանքները բլոքչեյն տեխնոլոգիայի կիրառման համար այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են կադաստրի պետական կոմիտեն, կենտրոնական դեպոզիտարիան, պետական ռեգիստրը, դատարանները։

8. Համապատասխանեցնել բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենքները առաջատար ֆինանսական աշխարհի պահանջներին, մասնավորապես, ստեղծել ընկերությունների կառավարման համար բաժնեմասերի տարբերակված կշիռների հնարավորությունը։

9. Ազատականացնել արտաքին տնտեսական գործունեությունը և ՏՏ ոլորտների սպառողական հարաբերությունները, թեթևացնելով արժութային կարգավորման սահմանափակումները։ Օրենսդրորեն թույլ տալ, որ էլեկտրոնային առևտրում արտերկրից ընդունվող վճարումները կատարվեն արտարժույթներով` էապես կրճատելով դրամի փոխարկելիության կոմիսիոն գանձումները։ ՏՏ եւ այլ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համար ամհրաժեշտ ենթակառուցվածքների, կադրերի պատրաստման եւ նպաստավոր էկոհամակարգի ստեղծում, անցում հանրակրթության նոր մոդելի։

10. Հանրակրթական համակարգում այսօրվա «Ինֆորմատիկա» առարկան փոխարինել «Ժամանակակից տեխնոլոգիաներ» դասընթացով, որով բոլոր աշակերտները կուսումնասիրեն կյանքի տարբեր ասպարեզներում գործնական կիրառում ունեցող նորագույն տեխնոլոգիական սարքավորումները եւ ծրագրային հավելվածները, մեքենագրումը, կոլեկտիվ աշխատանքի, բիզնեսի եւ հաճախորդային ռեսուրսների կազմակերպման (CRM) մեթոդները եւ հավելվածները, կրթական գործընթացում ներգրավելով ՏՏ բիզնես համայնքի ներկայացուցիչներին։ Կրթությունը վերակառուցել հայեցակարգային նոր հիմքի վրա, աստիճանաբար անցում կատարելով «գիտելիքների յուրացման» պասիվ սկզբունքից դեպի «գիտելիքների ստեղծում» ակտիվ սկզբունքը, ինչը տեխնոլոգիաների դինամիկ զարգացման ժամանակակից դարաշրջանում կապահովի նոր սերնդի ստեղծագործողի եւ նորարարի հոգեբանության դաստիարակումը։

11. ՏՏ բնագավառում ռազմարդյունաբերության, էլեկտրոնային կառավարության, էլեկտրոնային արդարադատության զարգացման նպատակով տրամադրվող պետպատվերների համար կազմակերպվող մրցույթներում բացառել հայաստանյան ՏՏ ընկերությունների համար ի սկզբանե աննպաստ, միաժամանակ արտասահմանյան ընկերություններին մրցակցային առավելություններ տվող չափանիշների կիրառումը։

12. Օրենսդրորեն նպաստել ՏՏ ոլորտի տարբեր մասնագիտացված բիզնեսային խմբերի շահերը պաշտպանող ասոցիացիաների ստեղծմանը եւ այդ կազմակերպությունների հետ պետական կառավարման մարմինների արդյունավետ եւ կանոնավոր խորհրդակցական կապի հաստատմանը։

13. Նախկինում էլեկտրոնիկայի արտադրության գործարանների լքված շենքերում իրականացնել միկրո ՏՏ-պարկերի ստեղծման ծրագիր` խթանելով էլեկտրոնային արդյունաբերության զարգացումը մարզերում։

14. Տուրիզմի զարգացման ծրագրերում շեշտադրում կատարել այնպիսի հյուրանոցների, բիզնես հանդիպավայրերի եւ սպասարկման ենթակառուցվածքի զարգացման վրա, որը թույլ կտա Հայաստանը դարձնել ՏՏ եւ բարձր այլ տեխնոլոգիական համաշխարհային համայնքի համար քննարկումների, կոնֆերանսների եւ հանդիպումների համար նշանակետ հավաքատեղի։

15. Ակտիվ մասնակցությամբ միջազգային կոնֆերանսներին եւ ցուցահանդեսներին եւ հայաստանայան ընկերություններին աջակցությամբ նպաստել Հայաստանի բրենդինգին՝ որպես առաջատար տեխնոլոգիական տերության։