Բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որոնց հնարավոր է 2-րդ անգամ հրավիրենք քննիչ հանձնաժողով․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
Բոլորը

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն այսօր հրավիրել էր մի մարդու, ով ինքն է ցանկություն հայտնել գալ հանձնաժողով․ նա բժիշկ է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք ստացել ենք էլի շատ կարևոր տեղեկատվություն Պաշտպանության նախարարության կողմից՝ մեր կողմից ուղարկված և պահանջված։ Եվ նախարարի կողմից մեզ արդեն ուղարկվել են լրացուցիչ նյութեր, որը մեզ հնարավորություն է տալիս ուսումնասիրության ծավալները մեծացնել։ Դա վերջին շրջանի աշխատանքներից, ձեռքբերումներից մեկը կարող եմ համարել»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Նա տեղեկացրեց, որ մյուս շաբաթ երկու պաշտոնյայի են հրավիրելու, իսկ թե ովքեր են նրանք, Քոչարյանը չցանկացավ անուններ տալ։

Հարցին, թե նախորդ նիստերին հրավիրյալներին նորից լսելու անհրաժեշտություն կա՞, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը դրական պատասխան տվեց։

«Եղել է, որ մենք հրավիրել ենք մարդկանց, հետո ուսումնասիրել ենք փաստաթղթեր, որտեղ հարցեր են առաջացել, և ինչ-որ պահի նաև հնարավոր է այդ մարդկանց ևս մեկ անգամ լսենք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։