«Նվիրում ուսուցչիս». կայացել է Արամ Խաչատրյանին նվիրված կոնցերտի պրեմիերան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի հերթական երեկոն նվիրված էր մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի աշակերտին՝ լատվիացի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսին։ Պելեցիսը Յազեպ Վիտոլի անվան լատվիական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր է։ Նրա կոմպոզիտորական ոճը բնորոշվում է որպես «նոր ներդաշնակ երաժշտություն»՝ «զարմանահրաշ զուլալ, դրական ոգով»:

Պելեցիսը նշում է‚ որ երջանիկ է երկրորդ անգամ լինել Հայաստանում։ «Հայաստանը և հայկական մշակույթը շատ մեծ նշանակություն ունեն իմ կյանքում։ Իմ ուսուցիչը՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը‚ մեծ հետք է թողել ինձ վրա։ Միշտ երազել եմ իմ երախտագիտությունն ու հիացմունքն արտահայտել Արամ Խաչատրյանի նկատմամբ և հատուկ այս փառատոնի համար գրեցի «Նվիրում ուսուցչիս» կոնցերտը երկու դաշնամուրի‚ նվագախմբի և ձայնարկչի համար‚ որի ընթացքում հնչում է նաև հատված Խաչատրյանի ստեղծագործության ձայնագրությունից։ Այս կոնցերտը յուրահատուկ հուշարձան է մեծ ուսուցչիս։ Ես մինչ այժմ հիշում եմ Խաչատրյանի դասերը‚ նրա խորհուրդները»‚- ասաց Պելեցիսը։

«Նվիրում ուսուցչիս» կոնցերտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կատարեցին դաշնակահարներ Ռոբերտո Կոմինատին և Կոնստանցիա Պրինչիպեն։

Կոնստանցիա Պրինչիպեն առաջին անգամ է կատարում «Նվիրում ուսուցչիս» կոնցերտը և հեղինակի հետ նույնպես հանդիպում է առաջին անգամ։ Ասում է՝ ուրախ է‚ որ այս ստեղծագործությունը Երևանում՝ Խաչատրյանի հայրենիքում‚ կատարելու հնարավորություն է ստեղծվել։

Ռոբերտո Կոմինատին էլ‚ խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին‚ նշեց‚ որ երիտասարդ ու շատ պրոֆեսիոնալ կոլետիվ է‚ որի հետ աշխատելը հաճելի է։

Երեկոյի ընթացքում հնչեց նաև Պելեցիսի «Endorphin Music» ստեղծագործույթունը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար։

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։