ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը չի հակասում հայ-ռուսական զորախմբի համաձայնագրին. ՊՆ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը չի հակասում հայ-ռուսական Միավորված զորախմբի մասին համաձայնագրին: Այս մասին ի պատասխան մեր գրավոր հարցմանը՝ հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Գրավոր հարցմամբ նախարարությունից խնդրել էինք պարզաբանել՝ իրականում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելը հակասո՞ւմ է հայ-ռուսական Միավորված զորախմբի մասին համաձայնագրին, թե՞ ոչ:

Հիշեցնենք՝ ավելի քան մեկ ամիս առաջ Վրաստանում անցկացվեցին Agile Spirit 2017 զորավարժությունները: Ենթադրվում էր, որ Հայաստանից այդ զորավարժություններին երեք ռազմական բժիշկ պետք է մասնակցեին, սակայն, ինչպես հայտնել էր Վրաստանի պաշտպանության նախարարությունը, Հայաստանը վերջին պահին հրաժարվել էր մասնակցել զորավարժություններին:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, իհարկե, հերքեց վրացական կողմի պնդումները՝ նշելով. «Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»: Այդ օրերին հարցի առնչությամբ Factor.am-ի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն էր արել ոուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը, մասնավորապես շեշտելով, թե ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը հակասում է վերջերս ստեղծված հայ-ռուսական Միացյալ զորախմբի մասին համաձայնագրին և երկկողմ պաշտպանական ջանքերին:

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, խորհրդարանը 87 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց հայ-ռուսական համատեղ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը: Այդ համաձայնագրին դեմ քվեարկեցին միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները։

Պաշտպանության նախարարությունից նաև հետաքրքրվել էինք՝ արդյոք Հայաստանը պատրաստվում է վերանայել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը՝ այն հասցնելով նվազագույնի: Նախարարությունից հակիրճ պատասխանել էին, որ նման մտադրություն չունեն:

Շողիկ Գալստյան