«Հանրապետականները ձերբակալությունից չեն վախենում». Գալուստ Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ

-Պարո՛ն Սահակյան, եթե չեմ սխալվում՝ իշխանափոխությունից հետո սա Ձեր առաջին հարցազրույցն է լրատվամիջոցին։ Ինչով էր պայմանավորված այս տևական լռությունը, ասելիք չունեի՞ք, թե՞ չէիք ուզում շփվել մամուլի հետ։

-Ես ամիսը մոտ երկու անգամ մամուլի հետ շփվում եմ։ Ինձ ի՞նչ է եղել, որ չխոսեմ: Բայց քանի որ մերոնք կարողանում են լիարժեք խոսել որպես հասուն քաղաքական գործիչներ, դա բավարարում է մեզ։

-Դուք 20 տարուց ավելի եղել եք ԱԺ պատգամավոր, հիմա այլևս պատգամավոր չեք։ Կարոտե՞լ եք խորհրդարանը։

-Ես ամեն ինչին եմ կարոտել՝ իմ ապրած կյանքին, իմ փոխհարաբերություններին, այն մարդկանց, որոնք ինձ հետ են եղել, որոնք այսօր մեզ հետ չեն: Սա սովորական կյանք չի, որին հատկապես մեծ ուշադրություն դարձնեմ ու կարոտեմ։ Իսկ կարոտում եմ ամեն ինչին։

-Հետևո՞ւմ եք խորհրդարանի աշխատանքներին։

-Երբեմն-երբեմն նայում եմ՝ շատ սակավ, և գտնում եմ, որ դա խորհրդարան չի, չի կարող խորհրդարան լինել։ Ի միջիայլոց՝ գտնում եմ, որ լրագրողներն ավելի շատ խորհրդարանի աշխատողներ են, քան խորհրդարանը։ Մի քանի քաղաքական գործիչներ կան, մնացածն իրենց պահում են այնպես, ասես ամբողջ կյանքը պայքարել են ազգի նորարարությունների համար, և հիմա արդեն դարձել են քաղաքական գործիչներ և փորձում են ասել իրենց մտքերը։ Այդ մտքերը սովորական, հասարակ, ոչ քաղաքական են, պարզապես պրոցեսների մեջ են, տարօրինակ՝ այս բառը մի փոքր չակերտների մեջ ասեմ, այլ եզրակացություններ ունեցող անձնավորություններ են: Այն թիմը, որը պետք է միասնական հանդես գա, խոսքը քաղաքական մեծամասնության մասին է, այդ թիմը դեռևս չի երևում։ Այնտեղ նախ և առաջ պետք է մի քանի լավ քաղաքական գործիչ լիներ, որպեսզի մնացած թիմը հնարավորություն  ունենար այն ասել, ինչ անհրաժեշտ է իրեն։ Կապ չունի՝ այդ ասելիքը մեզ բավարարո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե մի խորհրդարանում ընդհանրապես Ղարաբաղի մասին չեն խոսում, երբեմն արժանավոր մարդկանց տարեդարձները չեն հաղորդում, չեն խոսում Ադրբեջանի մասին, չեն խոսում մեր արտաքին կապերի մասին, մարդիկ են, որոնք պարզապես գալիս-գնում են…

-Պարո՛ն Սահակյան, այս խորհրդարանում տեսնո՞ւմ եք Միհրան Պողոսյանի, Առաքել Մովսիսյանի, Սամվել Ալեքսանյանի մասշտաբի գործիչների։

-Եթե այս խորհրդարանում Ձեր ասած մարդկանցից լիներ, կարծում եմ՝ ավելի յուրահատուկ կլիներ։ Ե՛վ նա պետք է լինի, և՛ նա պետք է լինի, ինչպես աշխարհի բոլոր խորհրդարաններում։ Այստեղ ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը կա։ Սա խորհրդարան չի, առավել ևս՝ դրա հետ կապված չի աշխատում Կառավարությունը։ Այսօր իշխանության մեջ աշխատում է միայն Նիկոլը։ Ե՛վ աշխատում է, և՛ խոսում է խնդիրների մասին։

-Համաձա՞յն եք, որ խորհրդարանական կառավարումը քանդեց ձեր տունը: 2002 թվականի փետրվարի 26-ին Դուք խորհրդարանական կառավարման մասին ասել եք այսպիսի միտք՝ մենք դեմ ենք խորհրդարանական կառավարմանը, որը ստեղծելու է նոր քաղբյուրո:

-Ես չգիտեմ՝ ինչն եք մեջբերում։ Եթե խորհրդարանական կառավարման պրոցեսները չլինեին, մեր երկիրը լրիվ այլ ճանապարհով կգնար, և չեմ կարծում՝ ավելի նորմալ ճանապարհով, քան այսօր է։ Կառավարման պրոցեսներն այնքան մեծ կապեր չեն կարող ունենալ։ Դրանք մարդիկ պիտի լինեն, որոնք իրենց փորձը, իրենց կուտակված ամբողջական ծրագրերը ներկայացնեն հասարակությանը։ Սովորաբար մենք ասում ենք՝ ժողովրդի խոսքն է առաջնային։ Իրոք, ժողովրդի խոսքն է առաջնային, բայց այն դեպքում, երբ նորմալ ընտրություններ են լինում, երբ նրանք, որոնք ժողովրդի կողմից ճանաչվում են առաջնորդներ, և այդ առաջնորդները վերցնում են իշխանությունը և փորձում առաջ շարժվել։ Այսօր ժողովրդի մեջ մի հատկություն է առաջացել, որ սա իմ գյուղն է, ուրեմն իմ գյուղ խնդիրներն են, վարչապետից սկսած՝ եկեք իմ գյուղով զբաղվեք։ Այդպես չի լինում պետությունը։ Սովորաբար մարդիկ մտածում են, որ կարող է լինել մի իշխանություն, որ ժողովրդի բոլոր ասածներն առաջ տանի։ Դա անհնարին երևույթ է։

-Պարո՛ն Սահակյան, ի՞նչ եք մտածում Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքի մասին։

-Դա կրկնակի ամոթ է մեր հասարակության համար։ Որովհետև Արա Բաբլոյանն այն մարդը չի, որ երբեմն-երբեմն այնպիսի գործողություններ կատարի, որի համար մեղադրվի։ Դա էլ այն խնդիրը չեմ համարում, որի համար անհրաժեշտ է մարդկանց մեղադրել։ Ինչ-որ սխալներ են կատարվել, հասկացանք, սխալներ են կատարվել, կարելի է խոսել։ Մեր ժամանակներն այնպիսին են, որ մարզպետներից սկսած՝ այն մարդիկ են, որոնք ինչ-որ ձևով կարողանում են մարդիկ հայտնաբերել և ամբողջ հասարակությունը խառնել իրար։ Որ մարդիկ գող են, մարդիկ թալանել են պետությանը։ Իհարկե, դա էլ կարող է լինել պետության մեջ։ Հասարակությունը միայն դրանով է զբաղված. ինչ լավ է՝ այս մեկին բռնեցին, վաղը այն մյուսին կբռնեն։ Հասարակությունը միայն դրանով է զբաղված, նա ո՛չ խոսում է հայոց ազգից, ո՛չ առաջընթացներից…

-Ներողություն, Կառավարությունն արձանագրում է տնտեսական զարգացում, կարծես թե այդ առումով խնդիր չկա։

-Այդ տնտեսական առումով մի խոսեք, որովհետև Հայաստանում տնտեսական զարգացումը բացառված երևույթ է, որ ասենք՝ զարգացում է ապրում։ Տնտեսության զարգացման վերաբերյալ որևէ խնդիր Հայաստանում չկա։ Դրա համար ժամանակին հետևյալն էի ասում՝ Նիկոլը կարող է լավ տնտեսագետներ, իրավաբաններ բերել իր շուրջը, որպեսզի մարդիկ կարողանային ձևակերպումներ ունենալ, որպեսզի տնտեսությունը զարգացնեին, որպեսզի իրավաբանական կարգ ու կանոն երկրում հաստատվեր։ Բայց Նիկոլն այդ ճանապարհով չգնաց, ինքը մտածում է, ինքը խոսում է, ինքը «արարում» է: Այդպես հնարավոր չէ ազգ պահել։ Դրա համար ճիշտ կլինի, որ քանի որ ժողովրդի մեջ դեռևս մարդիկ կան, որոնք հավատում են իր գործունեությանը, ԱԺ նոր ընտրություններ կազմակերպի, որի հետևանքով և՛ լավ կառավարություն կունենանք, և՛ լավ ԱԺ։ Էլի թող իրենք լինեն։ Եթե ոչ, պիտի ժողովուրդը մտածի, թե ինչով զբաղվի։ Մեր երկրի անվտանգությունն օդի մեջ կախված պրոցես է։ Տարիուկես է ասում են՝ ադրբեջանցիները քիչ են հարձակվում։ Իհարկե՝ քիչ են հարձակվում։ Բայց նրանք ամբողջ սահմանամերձ շրջաններում իրենց դիրքերն ամրացրեցին, շինություններ պատրաստեցին, և արդյունքն այն է, որ քիչ են հարձակվում։ Բայց նրանք հարձակվելու են։ Եթե ժողովուրդն ուշադրություն է դարձրել, թե ադրբեջանցիներն ու թուրքերն ինչեր են ասում իրենց ֆորումներում, կտեսնեն, որ նրանք նախապատրաստվում են։

-Ձեր ժամանակ էլ հարձակվեցին…

-Մեր ժամանակ բնական է, որ պիտի հարձակվեին։ Որովհետև մենք շանս չէինք տալիս, որպեսզի ադրբեջանցիները նոր սարքավորումներ տեղադրեին սահմանին։ Ասում եք՝ խորհրդարան… ԱԺ-ն ընդհանրապես չի խոսում ազգային անվտանգության մասին։ Մարդիկ գնացել կռվել են, հաղթել են, եկել են, մի հանձնաժողով են ստեղծել, որը եսիմինչեր պիտի անի։ Դա երկրորդական, երրորդական պլանից դուրս գործողություն է, որը բերել, ներկայացնում են ժողովրդին։ Ժողովրդի մասին պիտի մտածել։

-Օրինակ՝ այդ քրեական գործերը, որոնք բացահայտվում են, դրանք ժողովրդին չե՞ն վերաբերվում։ Իրենցից են տարել այդ փողերը։

-Իհարկե, վերաբերվում է, դրա համար քննչական մարմիններ կան, բայց ո՛չ վարչապետն ու մարզպետները կամ կառավարության անդամները։ Սահմանադրությունը համարժեք մարմիններ է ստեղծել, որոնք պիտի զբաղվեն։ Եթե մարդիկ ինչ-որ բան են գողացել, նրանցով պիտի զբաղվել։ Բայց այսօր ժողովուրդն ուրիշ բանի մասին չի մտածում։ Մտածում է, թե հաջորդ օրն ուրիշ ով պիտի բռնվի։ Նա երբեմն-երբեմն մտածում է, որ այ՝ այս որ բռնեցին, լավ է, մեր սառնարանները ծովից ծով կլցվեն։ Այդպես ժողովուրդ չեն պահում։ Դա ժողովուրդ չի արդեն։

-Դուք ենթադրո՞ւմ էիք, որ ձեր իշխանությունը կարող է այդքան հանցագործություններ կատարած լինել:

-Մեր իշխանությունը թողեք, նոր իշխանություն է եկել։ Միշտ մտածեք, սովորաբար ով իշխանության մեջ է, այդ թալանչիությունները լինում են նրա մեջ։ Այսօր հնարավոր չէ դա ապացուցել։ Այսօր էլ այդ թալանը կա։

-Առանց ապացուցելու Գագիկ Խաչատրյա՞ն են բռնում։

-Գագիկ Խաչատրյանին բռնել են, լավ են արել` եթե թալանել է, բայց դա ժողովրդի խնդիրը չէ, որ առավոտից իրիկուն մտածի, թե ինչ արեցին բռնելուց հետո։ Ժողովրդի խնդիրն է մտածել, թե ոնց ապրի։ Այսինքն, տնտեսական զարգացում է պետք, իսկ այդ տնտեսական զարգացումը չկա, չի էլ կարող լինել։

-Կա, ասում են՝ 5.2 տոկոս տնտեսական աճ է եղել։

-Դե՝ դրանք թվեր են, որոնք չի էլ կարելի առաջ մղել։ Այս պարագայում մեքենաների և խաղերից եկած բավականին մեծ գումարներն են եկել մտել բյուջե։ Բայց բյուջեն ոչինչ չի անում, միայն փողոցներն է ասֆալտում, այսինքն՝ այդ փողով չի կարող ո՛չ թոշակ բարձրացնել, ո՛չ էլ աշխատավարձ։

-Բարձրացրել են։

-Մի րոպե՝ ո՛չ թոշակ, ո՛չ աշխատավարձ։ Որովհետև եթե եկած գումարով բարձրացնեն, հաջորդ տարի այդ գումարները չեն լինելու։ Ի՞նչ աշխատավարձ են բարձրացրել՝ 3 հազար, 4 հազար դրա՞մ։ 10 տոկոս։ Ուսուցիչը 10-12 ժամ է աշխատում, աշխատավարձը 10 տոկոս են բարձրացնում։ Եթե ուզում են, որ պետությունը ոտքի կանգնի, ոչ թե պետք է կառավարությանը շատ փող տալ, այլ լավագույն ուսուցիչներ ունենալ։ Ամոթ էլ է, ուսուցչի աշխատավարձը 4 հազարով կբարձրացնեն, նախարարին եսիմինչքան փո՞ղ կտան։

-Նախարարները քիչ են, ուսուցիչները՝ շատ։

-Դրա համար նախարարները պետք է այնպիսին լինեն, որ ուսուցիչը բարձր ստանա։ Դուք մտածեք, որ աշխարհի հիմնական պետությունները դպրոցներով են առաջ գնացել։ Օրինակ՝ Գերմանիան։

-Ձեր ժամանակ էլ չեն բարձրացրել։

-Իմ ժամանակ ուսուցիչը երկու հազար դրամ էր ստանում։ Առաջինը ես էի, որ ամբիոնից ասեցի՝ միջինացրեք, 13 հազար դրամ դարձրեք ու դրանից հետո 100 հազար դարձավ։ Իհարկե՝ մտածել ենք, բայց որովհետև չէինք կարողացել այդ 100 հազարը դարձնել 200, 300 հազար, դրա համար նախարարների համար էլ էինք մինիմում բարձրացրել։

-Ձեր նախարարները բիզնես ունեին։

-Դա այսօր եք ասում։ Այդ ամեն ինչը երևում է, քողարկված չէ։ Ես կուզենամ՝ այսօրվա նախարարներն էլ բիզնես ունենան։ Մեր ժողովուրդը սպասում է, որ բիզնեսմենների դեմ պայքար մղե՞ն։ Այլ բան է, որ փող է գողացել մարդը, այլ բան է, որ ընտանեկան բիզնես ունի։ Ասում եք՝ Խաչատրյան Գագիկ։ Տեսեք՝ վերջում ի՞նչ են անելու Խաչատրյան Գագիկի հետ։ Ի՞նչ եղավ Խաչատրյան Գագիկի փողերը։ Չէ՞ որ մինչև դա բավականին մեծ գումարներ է տվել, ի՞նչ եղան այդ փողերը։ Փաստորեն՝ չկան այդ գումարները։

-Պարո՛ն Սահակյան, նախկին թաղապետերի և այլ պաշտոնյաների կոռուպցիոն մեղադրանքներ են առաջադրվել, մտավախություն չունե՞ք, որ հերթը Ձեր ընտանիքին կհասնի։

-Ես չեմ կարծում, որ նման բան կլինի։ Եթե պիտի ինձ էլ նման ճանապարհով տանեին, ուրեմն այս երկիրը շուռ է եկել այս պետության մեջ։ Ես կուզենայի մեր նախարարներն ինձ պես լինեին՝ ապրեին իրենց բնակարաններում, կարողանային հագուստ առնել, հագնել։

-Այսինքն՝ Ձեզ կամ Ձեր ընտանիքի անդամներին չեն հարցաքննել։

-Ինչի՞ պիտի ինձ հարցաքննեին։ Մտածում եք՝ բերդում ինձ համար տեղ ունե՞ն պահած։ Ես դա էլ եմ մտածում այս ժամանակներում։

-Պարո՛ն Սահակյան, Սերժ Սարգսյանն օրերս խոսել է իր ձերբակալության հնարավորությունից: Ըստ Ձեզ՝ նրան հատկապես ինչո՞ւ կարող են ձերբակալել։

-Ժամանակ առ ժամանակ գալիս է նման հարց, որ ուզում են ձերբակալել։ Նա ձերբակալությունից չի վախենում, այդ պատճառով ասեց, թե ինչից է վախենում։ Ա՛յ, եթե իրեն ձերբակալեն, որ Ղարաբաղն ազատված լինի, որ մեր ժողովուրդը լավ կապրի, ինքը մենակ դրանից է վախենում։ Ձերբակալությունից չի վախենում և չի էլ վախենալու։ Հիշե՛ք, հանրապետականները ձերբակալությունից չեն վախենում։ Հանրապետականները, որոնք մեր մոտ էին, հիմա ծառայում են Նիկոլին, մնացել են այն հանրապետականները, որոնք հանրապետական են եղել և գնում են առաջ։

-Ձեր կարծիքով՝ Այս խորհրդարանում ո՞վ է Ձեզ փոխարինում, որի մտքերը նույնպես միանշանակ չեն ընկալվում։

-Չկա նման մարդ։ Իմ նման երկրորդը ես այնտեղ չեմ տեսնում։ Ավելի շուտ լրագրողներ կան, որոնք կարողանում են ինձ փոխարինել, իմ տեղը բաներ են հորինում ու գցում թերթեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան