Հայ ժողովրդի հզորությունը տեսանելի է. Հունաստանի նախագահն այցելել է Մատենադարան

Լուրեր

10.07.2026 | 12:50
Բացահայտվել է 168 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
10.07.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով պրոպան գազ և պարարտանյութ կուղարկվի Հայաստան
10.07.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.07.2026 | 12:21
Թուրքիան իր C-400-ները վաճառել է երրորդ երկրի․ գործարքը մասին կհայտարարվի հուլիսի 10-ին․ Hurriyet
10.07.2026 | 12:10
Ամերիկացի մասնագետները TRIPP-ի տեղանքն են ուսումնասիրել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
10.07.2026 | 12:03
Կասիլյասը ֆուտբոլում ձևաչափի փոփոխություն է առաջարկել ԱԱ-2026-ում ջրային դադարների ֆոնին
10.07.2026 | 11:54
Ադրբեջանը պնդում է, որ Բաքվի ջանքերով կասեցվել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
10.07.2026 | 11:50
Վարդավառին կփակվեն Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները
10.07.2026 | 11:42
Իսրայելը հետախուզական տվյալներ է փոխանցել ԱՄՆ-ին Թրամփին սպանելու «Իրանի նոր դավադրության վերաբերյալ»․ ԶԼՄ-ներ
10.07.2026 | 11:33
Արմավիրի բենզալցակայանում հայտնաբերվել են չստուգաչափված սարքավորումներ․ վաճառքը կասեցվել է
10.07.2026 | 11:20
Դիդյե Դեշամը խոսել է Մբապեի վնասվածքի մասին
10.07.2026 | 11:14
Դատախազությունը դատարան է ուղարկել ընտրական հանցագործությունների 43 գործ․ մեղադրյալների թվում՝ 153 անձ
10.07.2026 | 10:56
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից ՌԴ-ում նավթավերամշակման գործարան և նավթաբազաներ են հրդեհվել
10.07.2026 | 10:48
Մարոկկացի երկրպագուներն անկարգություններ են սարքել Լոնդոնում, ոստիկան է հոսպիտալացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.07.2026 | 10:34
Իրանում հուղարկավորել են Ալի Խամենեիին
Բոլորը

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ նոյեմբերի 6-ին այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան: Նրան ուղեկցում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հունաստանի նախագահին դիմավորեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Շրջայցի ընթացքում Պրոկոպիոս Պավլոպուլոսին ներկայացվեցին ցուցասրահներում ցուցադրված ձեռագրերի նմուշները:

Շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը կիսվեց իր տպավորություններով: Նա նշեց, որ ձեռագրերի այս կենտրոնը շատ արժեքավոր թանգարան է:

«Այն ներկայացնում է ոչ միայն հայկական, այլ մարդկային մշակույթը: Տեսնում ենք հայոց լեզվի, հայոց գրերի ճանապարհը, թե ինչքան տպավորիչ է: Այն, ինչ այստեղ տեսանք մեծ ներդրում է ընդհանուր մարդկության մշակույթում: Հայերենը, հայ գրողները նպաստեցին, որ թարգմանվի հունական գրականությունը: Այս թանգարանը մեծ կարևորություն ունի: Այդ իմաստով, կարծում եմ, որ Մատենադարանն ընդհանուր մարդկության մշակույթի կենտրոն է: Ինձ հուզեց այն մեծ ձեռագիրը, որ ձեր նախնիները ցեղասպանության ընթացքում դուրս են բերել և փրկել ոչնչացումից: Նրանք ամեն ինչ արել են, որ այդ վայրագություններից փրկեն ձեռագրերը: Դա ցույց է տալիս հայ ժողովրդի հզորությունը»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ասաց Հունաստանի նախագահը: