ԱՄՆ պաշտոնապես հայտնեց Փարիզի համաձայնագիրը լքելու մասին. VOA

Լուրեր

27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
Բոլորը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ ՄԱԿ-ին տեղեկացրել է 2015 թվականի կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրից հեռանալու մասին, որով նախատեսվում է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:

Փարիզի համաձայնագիրը լքելու մասին պաշտոնական տեղեկությունը հրապարակվել է Դոնալդ Թրամփի համաձայնագրից դուրս գալու հայտարարությունից երկու տարի անց:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ նախագահի որոշումը պայմանավորված է Փարիզի համաձայնագիրի անարդար մոտեցումների հետ, քանզի այն անարդար կերպով խոչընդոտում է ամերիկյան գործարարների, աշխատավորների ու հարկատուների գործունեությունը՝ միևնույն ժամանակ այլ երկրներին տալով արտոնություններ:

Փարիզի համաձայնագրի նպատակն է այս հարյուրամյակում պահպանել գլոբալ ջերմաստիճանի աճը ըստ ցելսիուսի 2 աստիճանից ցածր և միջոցներ ձեռնարկել 1,5 աստիճանով գլոբալ ջերմաստիճանի բարձրացման դեմ: Համաձայնագիրը նաև միտված է մեծացնելու երկրների կարողությունները կլիմայի փոփոխությանը հակազդելու հարցում:

ԱՄՆ զիջում է միայն Չինաստանին գազերի արտանետումների ծավալով:

Հաշվի առնելով համաձայնագրի առանձնահատկությունները՝ երկուշաբթի օրը միայն ԱՄՆ հնարավորություն ստացավ պաշտոնապես ներկայացնել համաձայնագիրը լքելու մասին իր որոշումը: Վերջնական դուրս բերման համար անհրաժեշտ է հավելյալ մեկ տարի:

Սակայն հաջորդ տարվա նոյեմբերի 4-ը համընկնում է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հետ:

Դեմոկրատները դեմ են համաձայնագիրը լքելուն, ուստի եթե 2020 թվականի ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածուն, ապա չի բացառվում, որ նա կարող է չեղարկել համաձայնագրից հեռացումը 2021 թվականի հունվարին: