«Սերժ Սարգսյանն ուզում է խոսել, որ իր անձի համար բացասական զարգացումները կանխի». Արմեն Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ

-Պարո՛ն Բադալյան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է, որ շուտով կխոսի։ Ըստ Ձեզ՝ նա ի՞նչ ունի ասելու։

-Գիտեք՝ բացի նրանից, որ նա խոստացել է խոսել, իր խոսքի մեջ որոշ արտահայտություններ օգտագործեց։ Խոսեց իր հնարավոր ձերբակալության և պայմանավորվածությունների խախտման մասին։ Նախ, երբ լսում ենք նրա խոսքը, ի՞նչ ենք տեսնում։ Անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունները, դրանից տարի ու կես անց երրորդ նախագահի մասին խոսք չկա, նա դուրս է լրատվական և քաղաքական դաշտից։ Սա տարօրինակ հարցեր է առաջացնում։ Ինչպե՞ս եղավ, որ հեղափոխությունից կամ անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո մարդը, որին մի քանի 100 հազար հոգի ասում էր՝ «Մերժիր Սերժին», լրատվական դաշտում չկա։ Սա մտածելու տեղիք է տալիս: Սա՝ մեկ։ Երկրորդ՝ ձերբակալության մասին երբ խոսում է, ասեմ՝ ցանկություն լինի ձերբակալելու, անպայման կձերբակալեն։ Որովհետև այս իշխանություններն ում ուզում են ձերբակալել, պատճառ գտնում են, իսկ երրորդ նախագահի վրա, եթե լավ փնտրեն, պատճառներ կգտնեն, բայց չեն ձերբակալում։

-Իսկ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը խոսեց այդ մասին։

-Որովհետև նա չկա լրատվական դաշտում, ինքը պետք է իր մասին հիշեցներ, ցույց տար իր կարևորությունը։

-Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի՞ն էր ասում։

-Չէ՛, հասարակությանը, բոլորին։ Որովհետև իր մասին ոչ ոք չի խոսում։ Վերջին վեց ամսվա ընթացքում իրադարձությունները զարգանում են երկու անձի շուրջ. առաջինը երկրորդ նախագահն է, երկրորդը՝ ՍԴ նախագահը: Փաստորեն այս երկու գործիչներն են գտնվում իշխանությունների հարվածի, ճնշման, բիրտ ազդեցության դաշտում։ Բայց երրորդ նախագահը չկա, և սա նույնպես հարցեր է առաջացնում։ Նա փորձում է ցույց տալ, որ քաղաքական գործընթացներում ակտիվ դերակատություն ունի և ինքը նույնպես հալածյալ է։ Ձերբակալության մասին նա ասաց նաև, որ ոմանք ինչ-որ ազդեցությունների ներքո են գտնվում, նա մեսիջ ուղարկեց, որ ինքը պայմանավորվածություններ չի խախտում, և եթե ոմանք խախտում են, դա իր խնդիրը չէ։ Ինչ վերաբերում է իր խոսելուն, ինքը 10 տարի ուներ և կարող էր խոսել՝ ինչից ուզում էր։ Իսկ մենք գիտենք, թե նա ինչպես էր հարցազրույց տալիս՝ ընտրված լրատվամիջոցներին: Բացի այդ՝ 1.5 տարի ժամանակ ուներ և կարող էր խոսել։ Բայց հիմա ինչո՞ւ կարող է խոսել։ Ի վերջո՝ տեսանելի է, որ իշխանության վարկանիշն ընկնում է և կարող են բացասական զարգացումներ լինել երրորդ նախագահի հետ կապված և, փաստորեն, նա միգուցե խոսելով՝ փորձում է ապագա բացասական զարգացումներում իր համար քաղաքական ալիբի ձեռք բերել։ Շատ մարդկանց մոտ հարցեր են առաջանում, որոնց ինքը պիտի պատասխանի։ Ինչո՞ւ նա հեռացավ վարչապետի պաշտոնից և չհեռացավ ՀՀԿ ղեկավարի պաշտոնից, և թույլ չտվեց, որ այդ քաղաքական ուժը ռեբրենդինգի ենթարկվեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան