Հունաստանը մոտ ժամանակներս կվավերացնի ԵՄ-ի հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը

Լուրեր

27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:

Ողջունելով նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ավելի վաղ՝ նեղ կազմով քննարկված հարցերի շրջանակին: «Ուրախ էի լսելու, որ Հունաստանը մոտ ժամանակներս կվավերացնի Եվրամիության հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համակարծիք էինք, որ շատ էական է մեր երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, նաև՝ մշակութային, գիտական և այլ ոլորտներում,– ասել է նախագահ Սարգսյանը:-Նաև կարևորեցինք եռակողմ պլատֆորմը՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս: Բացի այդ, մենք կարող ենք Հունաստանը դիտարկել որպես դարպաս դեպի Եվրամիություն, և հակառակը, Հունաստանը կարող է Հայաստանը դիտարկել որպես դարպաս դեպի Եվրասիական միություն»: Նախագահը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում նոր մակարդակի հասցնելու ներուժը:

Նշելով, որ երկու ժողովուրդներն էլ պատմականորեն ձևավորված սփյուռք ունեն՝ Հայաստանի և Հունաստանի նախագահներն ընդգծել են սփյուռքի ձևաչափով համագործակցության կարևորությունը: «Լինելով փոքր պետություններ՝ երկու երկրներն էլ ունեն հսկայական սփյուռք, և մեր երկկողմ, ազգային շահերն առաջ մղելու հարցում նրանց համագործակցությունն աշխարհի տարբեր մասերում շատ էական է լինելու: Ամբողջությամբ համաձայն եմ պարոն նախագահի հետ, որ պետք է ամեն բան անենք, որ հայ և հույն սփյուռքների միջև ավելի խորը ու ծրագրային համագործակցություն ունենանք տարբեր ոլորտներում»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսն ընդգծել է, որ պատրաստ է իր նպաստը բերելու երկկողմ հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը: «Մեր երկու ժողովուրդներն ու երկրները պատմականորեն պարտադրված են համագործակցել, և մենք պետք է խորացնենք այդ գործակցությունը բոլոր ասպարեզներում»,-ընդգծել է նա:

Նախագահները կարևոր են համարել նաև երկու երկրների կառավարությունների, ինչպես նաև խորհրդարանների միջև առավել սերտ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել նրանց ջանքերին:

Անդրադարձ է եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերին:

Նշելով, որ խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանում նոր է, նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել երկու երկրների նախագահական կառույցների միջև փոխգործակցության, մասնավորապես, նախագահների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման ծրագրերի հնարավորությունը՝ հաշվի առնելով Հունաստանի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները: Հունաստանի նախագահը դրական է արձագանքել առաջարկին: