ԱՄՆ-ը կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու գործընթաց է սկսել

Լուրեր

02.03.2026 | 11:42
Ատոմակայան, թե՞ արևային կայան․ Փաշինյանը համեմատում է անհամեմատելին
02.03.2026 | 11:35
Իսրայելը հարվածել է Լիբանանին․ հաղորդվում է 31 զոհի և 149 վիրավորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 11:33
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.03.2026 | 11:28
Արման Ծառուկյանը մրցաշարի կմասնակցի Բրազիլիայում
02.03.2026 | 11:19
Քուվեյթում ամերիկյան F-15 է կործանվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 11:14
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
02.03.2026 | 11:10
Փոփոխություններ մասնակցային բյուջետավորման գործընթացում. ՈՒՂԻՂ
02.03.2026 | 11:08
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մելիք-Ադամյան փողոցում
02.03.2026 | 10:55
Մեսիի դուբլն օգնել է «Ինտեր Մայամիին» հասնել տպավորիչ «քամբեքի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 10:50
Պետք է ավելի սեղմ ժամկետներ դնենք. շինբարեկարգման վարչությունը թող հաշվի առնի այս փորձը. քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 10:39
Հայաստանը մեկ մեդալ է նվաճել Ստրանջայի մրցաշարում
02.03.2026 | 10:37
Լարիջանին հայտարարել է, որ Իրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ
02.03.2026 | 10:29
Էրեբունու թաղապետարանի երկու աշխատակից ազատվել է աշխատանքից. Բալայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 10:20
Իրանում գործողությունը կարող է տևել 4 շաբաթ. Թրամփ
02.03.2026 | 10:13
ՊՆ պաշտոնյա է կալանավորվել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու համար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը սկսել է կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու պաշտոնական գործընթացը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը դեռ 2017 թվականի հունիսի 1-ին հայտարարել էր պայմանագրից դուրս գալու որոշման մասին, քանի որ այն ոչ թափանցիկ տնտեսական պարտավորություններ է դրել ամերիկացի աշխատողների, հարկատուների և ամերիկյան բիզնեսի վրա»,- ասել է Պոմպեոն։

Ըստ նրա՝ միջազգային քննարկումների շրջանակում իրենք կշարունակեն բարեփոխել և զարգացնել տնտեսությունը՝ արտանետումների կրճատմանը զուգահեռ։ Եվրամիությունում ԱՄՆ-ի այս որոշումը հիասթափությամբ են ընդունել։ Ֆինլանդիայի Շրջակա միջավայրի նախարար Քրիստ Միկոնեն ասել է․ «Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը նշանակում է, որ մյուսները պետք է ավելի մեծ թափով շարունակեն համագործակցությունը։ Մենք կշարունակենք աշխատել ամերիկյան նահանգների, քաղաքների ու քաղհասարակության հետ՝ կլիմայի պաշտպանությանն ուղղված գործընթացներին աջակցելու նպատակով»։

Հիշեցնենք, որ կլիմայի հարցով Փարիզի համաձայնագիրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին։

Նելլի Մելքոնյան