Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.06.2026 | 22:20
Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է
05.06.2026 | 22:19
ԵՄ-ն Նախիջևանի երկաթուղու վերականգնումն առանցքային ներդրումային նախագծերից մեկն է համարում
05.06.2026 | 22:09
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 22:04
«Օսիպյանը կմահանա՝ ձեր խղճին կմնա»․ 18 օր հացադուլ, 900 ստորագրություն․ Փաշինյանը չի նահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:40
Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը հունիսի 4-6-ին աճել է մոտ 33%-ով
05.06.2026 | 21:30
Ում է ընտրում Հայաստանը․ ինչ են ցույց տվել նախընտրական 10 հարցումները
05.06.2026 | 21:19
Եղիշե Մելիքյանը և Օգնյեն Չանչարևիչը` Ղազախստանի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:09
Կես միլիոն դոլարից ավելի՝ Meta-ին․ քաղաքական ուժերի գովազդային ծախսերը 
05.06.2026 | 20:56
Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:51
Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ
05.06.2026 | 20:48
CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
05.06.2026 | 20:30
Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 5-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։

«Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, տարածքային վարչությունների, բաժինների պետեր ու միջին խմբի ծառայողներ։

Արման Սարգսյանը ողջունելով ներկաներին խոսեց նախորդ օրը ոստիկանների կողմից կաշառք ստանալու դեպքի մասին։ Նա նշեց, որ ոստիկանությունը շարունակելու է ինքնամաքրման գործընթացը։ Բազմիցս է հայտարարվել, որ ոստիկանությունում հանդուրժողականություն չի լինելու կոռուպցիոն ցանկացած դրսևորման հանդեպ։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ օրենք խախտած յուրաքանչյուր ծառայող հայտնաբերվելու և ենթարկվելու է պատասխանատվության։

Շարունակելով կոռուպցիայի դեմ պայքարի թեման՝ Արման Սարգսյանը հորդորեց ոստիկանության ստորաբաժանումներին ակտիվացնել աշխատանքը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ։

Խոսվեց հանցագործությունների շարժընթացի ու բացահայտումների դինամիկայի մասին։ Արման Սարգսյանը մտագոհություն հայտնեց որոշ հանցատեսակների աճի համար և դրանց կանխման ու բացահայտման համար տվեց կոնկրետ ցուցումներ։

Քննարկելով քաղաքացիներին մատուցող ծառայությունների մասին հարցեր՝ Արման Սարգսյանը Ճանապարհային ոստիկանության ու անձնագրային և վիզաների վարչության ղեկավար կազմին հորդորեց լինել կարգապահ ու քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություն։

Մարզ առ մարզ քննարկվեց օպերատիվ իրավիճակը, կոնկրետ դեպքերով տրվեցին հանձնարարականներ։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու, ինչպես նաև բացահայտելու ուղղությամբ հանձնարարեց ոստիկանության մի շարք ստորաբաժանումների շարունակել համագործակցված աշխատանքը՝ ներգրավելով նաև ոստիկանության այլ ծառայությունների աշխատակիցներին։

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ոստիկանության գրագրությանը, օպերատիվ ծառայությանը, նյութատեխնիկական ապահովմանն ու կարգապահությանը վերաբերող խնդիրներ և այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: