ՀՀ ՊՆ-ի արձագանքը ոչ պաշտոնական բանակցությունների մասին ORSIS-ի հայտարարությանը

Լուրեր

22.05.2026 | 13:48
Ինչպես ԱԱԾ-ականների ուղեկցությամբ Անդրանիկ Թևանյանը եկավ իր բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:42
Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է ժայռին․ վարորդին դուրս են բերել փրկարարները
22.05.2026 | 13:32
Իշխանության պրոպագանդան է, թե բոլորը Փաշինյանի մահն են ուզում. Կարապետյանցը՝ հայտնի տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:24
Էրդողանի հրամանագրով Ստամբուլի հայտնի համալսարաններից մեկը փակվել է
22.05.2026 | 13:21
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
22.05.2026 | 13:16
Սամվել Կարապետյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 13:11
Հայաստանում գործարկման համար առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաները․ ԱՄՆ դեսպանատուն
22.05.2026 | 13:08
Հոնդուրասում երկու զինված հարձակումների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել
22.05.2026 | 12:57
Արթուր Օսիպյանը հացադուլավորների համար նախատեսված խցում չէ․ ՔԿԾ-ն պարզաբանում է՝ հացադուլ հայտարարելու մասին դիմում չեն ստացել
22.05.2026 | 12:48
Ինքնահռչակ Լուգանսկի իշխանությունները հայտարարել են քոլեջի վրա հարձակման մասին
22.05.2026 | 12:37
Արման Թաթոյանի ասուլիսը
22.05.2026 | 12:34
Ցույց ենք տալիս, թե որն ա իրական բոչկա գլորելը. «Բոլորին դեմ եմ»-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:25
Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մարզադահլիճ է բացել ԱՄՆ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:13
Դատախազը դիմել է ԿԸՀ-ին՝ Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ
22.05.2026 | 12:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում լրտեսներ կան // ԱԱԾ-ն խուզարկում է «Մայր Հայաստանի» գրասենյակը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը փորձել է ոչ պաշտոնական ճանապարհով լուծել ռուսական ORSIS ընկերության հետ զենքի մրցույթի չեղարկման հետևանքով առաջացած խնդիրը:

««Промтехнологии» ընկերությունը գրավոր դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ հանդիպում կազմակերպելու համար: ՊՆ-ից համապատասխան աստիճանի պաշտոնյաները, որոնք նման լիազորություններ ունեն, դեմ չեն եղել, որ մինչև նոյեմբերի 7-ն այդ հանդիպումը կայանա, բայց տեխնիկական պատճառներով այն չի կայացել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով «Промтехнологии» ընկերությանը (ORSIS դիպուկահար զենքի արտադրողը), հայտնել էին, որ ՀՀ ՊՆ-ի կողմից ոչ պաշտոնական հրավեր է ստացվել՝ գերատեսչության համար զենքի խմբաքանակի մատակարարման չկայացած պայմանագրի խնդիրը կարգավորելու համար:

«Մենք ՀՀ ՊՆ-ից բանակցությունների սեղանի շուրջ նստելու ոչ պաշտոնական հրավեր ենք ստացել: Ընկերությանը նաև ՊՆ-ին մերձավոր անձանց կողմից դիմելու փորձեր են արվել: Կարծում ենք, որ այս դեպքում դա ոչ կոռեկտ և անթույլատրելի է, երկխոսությունը պետք է պաշտոնական լինի»,- հայտարարել էին ընկերությունում: