Ռուսական ORSIS-ը մեկնաբանել է ՀՀ-ում զենքի մրցույթի տապալումը

Լուրեր

09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Промтехнология» ընկերությունը (ORSIS դիպուկահար զենքի արտադրողը) ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից ոչ պաշտոնական հրավեր է ստացել՝ գերատեսչության համար զենքի խմբաքանակի մատակարարման չկայացած պայմանագրի խնդիրը կարգավորելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ORSIS-ի ներկայացուցիչը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերությանը ոչ պաշտոնական դիմումների փորձեր են եղել նաև իբր ՀՀ Պաշտպանության նախարարությանը մերձավոր անձանց կողմից:

«Մենք ՀՀ ՊՆ-ից բանակցությունների սեղանի շուրջ նստելու ոչ պաշտոնական հրավեր ենք ստացել: Ընկերությանը նաև ՊՆ-ին մերձավոր անձանց կողմից դիմելու փորձեր են արվել: Կարծում ենք, որ այս դեպքում դա ոչ կոռեկտ և անթույլատրելի է, երկխոսությունը պետք է պաշտոնական լինի»,- ասել են ընկերությունում:

«Промтехнологии» ընկերությունում, միաժամանակ, հույս են հայտնել, որ խնդիրը դատական կարգով լուծման չի հասնի:

Ընկերությունում հիշեցրել են, որ ի նշան բողոքի զենքի խոշոր խմբաքանակի փակ մրցույթից հանելու դեմ՝ նամակ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անունով:

«Ամենավրդովեցնող փաստն այն է, որ նախորդ գործողություններից հետո փորձել են մեզանից ապօրինաբար բանկային երաշխիք ստանալ, ինչի իրավունքը ՊՆ-ն չուներ: Մենք մի քանի պաշտոնական նամակ ենք ուղարկել նախարարի անունով՝ հանդիպման խնդրանքով, բայց ոչ մի պաշտոնական պատասխան չենք ստացել: Եթե, ենթադրենք, մրցույթին վեց ընկերություն մասնակցեր և մեկը հաղթեր, իսկ մյուսնե՞րը: Յուրաքանչյուրից պահանջելու էին բանկային երաշխիքի գումա՞ր վճարել: Օրենքով նման բան չկա, մենք այս հարցերի պատասխանները չենք ստացել»,- ասել են ORSIS-ում:

Այս տարվա օգոստոսին ռուսական ORSIS ընկերության՝ Հայաստանում գրանցված «Օրսիս Արմս»-ի փաստաբանը ՏԱՍՍ-ին հաղորդել էր, որ ՀՀ ՊՆ-ի կողմից զենքի ձեռքբերման փակ մրցույթից հանելու առիթով երկրի ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել:  Հոկտեմբերի վերջին լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին, որ ՌԴ-ն պատրաստվում է բողոքի նոտա հղել Հայաստանին՝ զենքի մրցույթի խափանման համար, սակայն ՏԱՍՍ-ի աղբյուրները հայտնեցին, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Հիշեցնենք, որ factor.am-ը անդրադարձել էր թեմային՝ իր ««Եղել է հանցավոր արարք»․ ո՞վ և ի՞նչ նպատակով է  փորձել ռազմականի փոխարեն որսորդական ռազմամթերք մատակարարել ՀՀ ՊՆ-ին. ОRSIS-ի գործով նոր մանրամասներ» վերտառությամբ նյութում: