Օրհան Փամուքը՝ Հայոց ցեղասպանության մասին. «Ճիշտ ասելն այն ամենն է, ինչ ես կարող եմ»

Լուրեր

04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
Բոլորը

Հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը ժամանել է Շարժայի էմիրություն՝ մասնակցելու գրքի տոնավաճառին։ Իրադարձությունը բոլոր առումներով պատմական է և նշանակալի։ Քիչ է, որ թուրք հեղինակը չի վախենում ակտիվորեն արտահայտել իր դժգոհությունն Էրդողանի քաղաքականությունից, ելույթ ունենալով, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, դեռ չի էլ թաքցնում աշխարհիկ մտածելակերպը, գրում է MK.ru-ն։

Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև Փամուքի քաղաքական հայացքներն ու այն հետապնդումները, որոնց նա ենթարկվել է տեղի ազգայնականների կողմից, երբ հարցազրույցներից մեկում ասել էր, որ «Թուրքիայում սպանվել է երեսուն հազար քուրդ և մեկ միլիոն հայ»։ Գրողն ինքը իրեն խիզախ չի համարում, այլ պարզապես ասում է այն, ինչ մտածում է։

«Գիտեք, ես ապրում եմ աշխարհի այն հատվածում, որտեղ շատ գրողներ իրենց համոզմունքների համար բանտ են նստում։ Այնպես որ, ես երջանիկ գրող եմ, և ճիշտ ասելն այն ամենն է, ինչ կարող եմ»։

Այս խոսքերի վրա դահլիճը պայթեց ծափերից։ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է ավելի քան մեկուկես միլիոն հայերի բնաջնջման մեղադրանքներն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և խիստ ցավագին է արձագանքում Արեւմուտքի քննադատությանը Հայոց ցեղասպանության հարցում։