Իրանը հայտարարել է միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման նոր փուլի մասին

Լուրեր

01.09.2026 | 17:31
Տեր Արամը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կվճարի 1 մլն դրամ և հերքում կտարածի․ դատարանը վճիռ է հրապարակել 
01.09.2026 | 17:19
Միկել Արտետան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայում
01.09.2026 | 17:08
Ռուբեն Ռուբինյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը
01.09.2026 | 16:57
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին
01.09.2026 | 16:44
Մենք ուզում ենք օր առաջ դա տեսնել կառուցված. Միրզոյանը՝ երկաթգծի մասին
01.09.2026 | 16:30
Արտահանման աճ՝ դեպի ԵՄ և Չինաստան. իրավիճակային գործո՞ն, թե՞ կայուն դինամիկա
01.09.2026 | 16:19
Եղիշե Մելիքյան. «Մխիթարյանի օրինակը դաստիարակում է ֆուտբոլիստներին»
01.09.2026 | 16:06
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն բաց է Հայաստանի հետ երկխոսության համար ու կատարում է պայմանագրի բոլոր կետերը․ Օլեգ Բելոզերով
01.09.2026 | 15:55
«Փյունիկը» հաստատեց Կառլեն Հովհաննիսյանի տեղափոխությունը ռուսական ակումբ
01.09.2026 | 15:41
Մենք ունենք իրական, գործող խաղաղություն, բայց չունենք խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան
01.09.2026 | 15:30
Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է
01.09.2026 | 15:19
Պուտինն ու Ալիևը շփվել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 15:10
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է // Փաշինյանը ելույթ է ունեցել Շանհայում․ ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 15:10
Արման Ծառուկյանը պատմել է՝ ինչու է մենամարտերին պատրաստվում տարբեր երկրներում
01.09.2026 | 14:53
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում  TRIPP-ի միջոցով․ Փաշինյանի հայերեն ելույթը՝ Բիշքեկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ նոյեմբերի 6-ից մեկնարկելու է 2015 թվականին կնքված միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը։ Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:

Ըստ Ռոհանիի՝ Իրանը սկսելու է Ֆորդոյի միջուկային կայանում ուրան պարունակող գազով 1044 նոր ցենտրիֆուգ լիցքավորել: Նախագահը պաշտպանել է նաև Իրանի կողմից ցանկացած տեսակի ցենտրիֆուգ արտադրելու իրավունքը:

Իրանի նախագահը նաև հավելել է, որ այս քայլը, ինչպես և նախորդ փուլը, կարելի է դադարեցնել:

«Երբ նրանք վերադառնան միջուկային գործարքով ստանձնած իրենց պարտավորությունների կատարմանը, մենք նույնպես կվերադառնանք մեր պարտավորություններին»,- ասել է Ռոհանին՝ միաժամանակ հավելելով, որ Թեհրանը չի պատրաստվում միակողմանի կատարել պարտավորությունները:

Հասան Ռոհանին նաև հայտարարել է խնդիրների լուծման համար մի շարք երկրների հետ բանակցությունները շարունակելու մասին: Իրանը միջուկային գործարքի մասնակից երկրներին 60 օր ժամանակ է տվել բանակցությունների համար:

«Եթե մենք կարողացանք լուծումներ գտնել՝ պատժամիջոցները չեղարկելու, նավթի վաճառքի և բանկային հարաբերությունների կարգավորման համար, ապա կվերադառնանք միջուկային գործարքով պարտավորությունների կատարմանը»,- հավելել է Ռոհանին:

Ավելի վաղ՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին նշել է, որ միջուկային պայմանագրի եվրոպական կողմերի, մասնավորապես՝ Ֆրանսիայի կողմից պարտավորությունների կատարումը շոշափելի արդյունքների չի բերել։