Արմեն Սարգսյանն ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխուրովին

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են,ո ր հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխորովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել Երևանի և Դուշանբեի միջև քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև երկու երկրների՝ ավանդաբար ջերմ հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ համագործակցության ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա հնարավորություններին, և փոխգործակցության ներուժն իրականում շատ ավելի մեծ է: «Հին հարաբերություններն ու բարեկամությունը վաղը կամ մյուս օրն ավելի են գնահատվելու: Մենք պետք է լրջորեն օգտագործենք մեր ժողովուրդների բարեկամության հիանալի պատմությունը»,– ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Տաջիկստանի խորհրդարանի նախագահը Հայաստանի նախագահին է փոխանցել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա վստահություն է հայտնել, որ Տաջիկստանի խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան արդյունավետ ներդրում կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման ու խորացման գործում: Զուխորովն ասել է, որ հետաքրքրված են տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմամբ: Նա նշել է, որ հայերը Տաջիկստանում բնակվում են շատ վաղուց և միշտ ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի պետական կառավարման համակարգում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Նախագահ Արմեն Սարգսյանը որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ նշել է կրթությունը, նորագույն տեխնոլոգիաները, ֆինանսներն ու բանկային համակարգը, ինչպես նաև սննդարդյունաբերության ու սննդի անվտանգության ոլորտները: Ըստ նախագահ Սարգսյանի՝ ավելի մեծ բովանդակություն պետք է հաղորդվի համագործակցությանը մշակութային և հումանիտար ոլորտներին, մասնավորապես, անցկացվեն մշակույթի օրեր և իրականացվեն փոխանակման ծրագրեր:

Նախագահ Սարգսյանը հյուրերին ծանոթացրել է նաև նախագահական նախաձեռնություններին և դրանց շրջանակում համագործակցության հնարավորություններին: