ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը ԱՄԷ դրոշի օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպել

Լուրեր

07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
Բոլորը

Նոյեմբերի 3-ը էմիրաթական դրոշի օրն է։ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունն այսօր կազմակերպել է ԱՄԷ դրոշի օրվա կապակցությամբ միջոցառում, որին ներկա են գտնվել Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի, հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, պարալիմպիկ խաղերին մասնակից հայ մարզիկներ, դպրոցականներ և ուսանողներ, ովքեր դրոշի գույներով փուչիկներ են բաց թողել երկինք ԱՄԷ հիմներգի ուղեկցությամբ։

ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ-Զաաբին բարձրացրել է ԱՄԷ դրոշը դեսպանության շենքի հարևանությամբ և հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Էմիրությունների հիմնադրման և դրոշի ստեղծման պատմությունը։

Դեսպանի խոսքով՝ Արաբական Միացյալ Էմիրությունները յուրաքանչյուր տարի նոյեմբերի 3-ին նշում է Դրոշի օրը, որը մարմնավորում է միասնության, համախմբվածության և պետականաշինության բարձրագույն արժեքները։

Նա հավելեց, որ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Նորին Գերազանցություն Շեյխ Մուհամմադ բն Ռաշիդ ալ-Մաքթումը 2013թ․-ին Դրոշի օրը հռչակել է որպես ամենամյա ազգային միջոցառում։

Դրոշի օրը նշելը վերահաստատում է ղեկավարության հանդեպ հավատարմությունը, հայրենիքին նվիրվածությունը և դրոշին ծառայելը։