Թուրքիայում դատախազության հրամանով զինվորները կոտրել են քրդերեն գրությամբ գերեզմանաքարը

Լուրեր

04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մուշի Բուլանըք շրջանի Էրենթեփե գյուղում դատախազության հանձնարարականով զինվորները կոտրել և տարել են 2012թ. հունիսի 6-ին բանտում մահացած, Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BDP-ԽԺԿ) գյուղական կառույցի ղեկավար Այդըն Քայայի գերեզմանաքարը. գրում է ermenihaber-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` Այդըն Քայայի գերեզմանաքարի վրա քրդերեն գրություն կար` «Քեզ չենք մոռանալու» (Em te ji bîr nakin):

Քայայի ավագ եղբայրը` Հյուսեյին Քայան «Mezopotamya» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ իրեն հոկտեմբերի 27-ին կանչել են շրջանային ոստիկանական վարչություն, սակայն ինքը հոկտեմբերի 29-ին է ներկայացել:

Նրա խոսքով` ոստիկանության հրամանատարը նրան ցույց է տվել եղբոր` Այդըն Քայայի գերեզմանի լուսանկարը և ապա հարցրել, թե ի՞նչ է նշանակում գերեզմանաքարի գրությունը:

Հյուսեին Քայան պատասխանել է, որ քրդերեն գրված է` «Քեզ չենք մոռանալու» և այլ իմաստ չունի:

«Այնուհետև ինձ ասաց, որ դատախազությունը հրահանգել է, որպեսզի քանդեն այս գերեզմանաքարը: Զինվորների հետ միասին  գնացինք գերեզման: Քարագործ վարպետի էլ  էինք կանչել, սական նա չկարողացավ քարը հանել, որից հետո զինվորները ինձ ասացին, որ հրաման կա և կոտրեցին գերեզմանաքարն ու տարան»,-ասել է Հյուսեին Քայան:

Այդըն Քայայի եղբայրը նաև նշել է, որ որևէ փաստարկ չեն ներկայացրել, թե ինչու են զինվորները քանդում և տանում գերեզմանաքարը:

Այս դեպքը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) Մուշի պատգամավոր Մենսուր Ըշըքը խորհրդարանի օրակարգ է տեղափոխել: