Բացվեց «Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ «Մերիդիան» էքսպո-կենտրոնի ցուցասրահում այսօր ներկայացրել է «Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական ցուցահանդեսը: Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը, մանկավարժներ, դպրոցականներ և հյուրեր:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին ու այն հյուրընկալողներին: Նա մեջբերել է Մարտիրոս Սարյանի խոսքերը, թե արվեստը պետք է լինի խթան, որ մարդիկ նայեն դեպի ապագան, ուզենան ապրել և ուժ ստանան պայքարելու համար: «Արվեստը պետք է բոլորիս հույս և հավատ ներշնչի: Այս գաղափարն է դեռևս 2010 թվականին Լևոն Իգիթյանին ու նրա համախոհներին մղել հիմք դնելու այս միջոցառմանը, որի նպատակն է նաև սփյուռքահայ  երեխաներին հաղորդակից դարձնել հայ մշակույթին ու պատմությանը»,-հավելել է Լուսինե Առաքելյանը: Փոխնախարարն առանձնահատուկ շնորհակալություն է  հայտնել երեխաներին, նշելով, որ «եթե չլինեին նրանք, այսօր չէինք կարողանա վայելել նրանց երևակայությունն ու աշխատանքները»:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հ.Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը՝ արձանագրելով հայ երեխաների բնատուր տաղանդը. «Նրանք վրձիններն իրենց հոգու մեջ են թաթախում, դրա համար էլ այսպիսի գլուխգործոցներ են կարողանում ստեղծել»:

Ցուցահանդեսում ներկայացված էր մրցույթ-փառատոնի առաջին փուլի 2000-ից ավելի աշխատանքներից ընտրված մոտ 800-ը՝ Հայաստանից, Արցախից և սփյուռքի 21 գաղթօջախներից` ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Արգենտինա, Բելառուս, Գերմանիա, Եգիպտոս, Էստոնիա, Թուրքիա, Իրան, Լիբանան, Նիդեռլանդներ, Ղազախստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Վրաստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Քուվեյթ, Ֆրանսիա: Ներկայացվել են գեղանկարներ, ապլիկացիաներ, գոբելեններ, բատիկա, կոլաժներ, խճանկարներ, կերամիկա, փայտե խորափորագրություն, կենդանի նկարներ, տեքստիլ պաննո, կվիլինգ:

Փառատոնի նպատակն է նպաստել մանկական ստեղծագործության զարգացմանը, առավել շնորհալի երեխաների հայտնաբերմանը, հայրենիքում և սփյուռքում հայեցի կրթությանն ու դաստիարակությանը: Մրցույթ-փառատոնի շրջանակում նախատեսված է նաև տպագրել ցուցահանդեսի պատկերագիրքը, իսկ միջոցառման փակմանը նախատեսվում է երկրորդ փուլի հաղթողների պարգևատրումը: