Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

Լուրեր

27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:

«Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը դեսպանին հայտնել է Հայաստանի եւ նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ամուր հանձնառությունը՝ Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ Հայաստանում իրականացվող զանազան ծրագրերին եւ ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար եւ ներկայացրել է այն ուղղություններն ու ծրագրերը, որոնք Հայաստանը մտադիր է իրականացնել:

Անդրեա Վիկտորինը նշել է, որ շատ ուրախ է տեսնել այն առաջընթացը, որն արձանագրել է Հայաստանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է եւ ցանկանում է աջակցել ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին: Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ի հետ Ազգային ժողովի համագործակցության արդեն իսկ գործող եւ մի շարք հնարավոր նոր ծրագրեր:

Անդրեա Վիկտորինը հավաստիացրել է, որ Եվրամիությունը շարունակելու է օժանդակել Հայաստանին ժողովրդավարության հզորացման գործում»,- ասված է հաղորդագրությունում: