ՌԴ-ն և Թուրքիան սկսել են համատեղ պարեկությունը Սիրիայի հյուսիսում

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ռուսաստանն ու Թուրքիան սկսել են համատեղ պարեկությունը Սիրիայի հյուսիս-արևելքում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, տեղեկությունը հաստատել է նաև թուրքական ռազմական գերատեսչությունը:

«2019 թ. նոյեմբերի 1-ին ժամը 12:15-ին ռուսական  ռազմական ոստիկանության և Թուրքիայի սահմանապահ ծառայության առաջին համատեղ պարեկախումբը սկսել է թուրք-սիրիական սահմանին պարեկությունը»,- հաղորդել են ՌԴ ՊՆ-ում:

Պարեկախմբի կազմում ներառված են ռուսական ռազմական ոստիկանության «Վագր», «Թայֆուն» և թուրքական սահմանապահ ծառայության Kirpi զրահապատ մեքենաներ, ընդհանուր առմամբ՝ 9 միավոր ռազմական տեխնիկա: Երթուղին, ընդհանուր առմամբ, ձգվում է ավելի քան 110 կմ:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Անկարան ծանր տեխնիկա է տեղափոխել Սիրիայի հետ սահման:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Սիրիայի հյուսիս-արևելքում իրադրության կարգավորմանն ուղղված համատեղ գործողությունների հուշագիր էին ստորագրել: Քրդական կազմավորումներին 150 ժամ էր տրվել՝ թուրքական սահմանից այն կողմ 30 կիլոմետրանոց հատվածն ամբողջությամբ ազատելու համար, ինչից հետո ՌԴ-ի և Թուրքիայի զինվորականները պետք է համատեղ պարեկություն սկսեին: