Հոկտեմբերի 27-ին ռուսական Ալֆայի 100 հոգանոց ջոկատը եկել էր Հունանյանի խմբին ոչնչացնելու, բայց մենք նրանց թույլ չտվեցինք հասնել ԱԺ. Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
03.02.2026 | 22:39
Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցցանցեր
03.02.2026 | 22:25
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.02.2026 | 22:11
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբի է մեկնել Աննա Հակոբյանի հետ
03.02.2026 | 22:02
Հազար դոլար՝ զոհված 2 եղբոր գերեզմանը սարքելու համար․ խարդախության հոդվածով տղամարդը դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 21:49
Հայաստան–Հնդկաստան ռազմաքաղաքական օրակարգը՝ ԱԳ փոխնախարարի և Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետի հանդիպմանը
03.02.2026 | 21:36
Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը
03.02.2026 | 21:22
Հայաստանում շտապօգնության բժիշկները մոտոցիկլով կմեկնեն կանչի․ ԱՆ նոր նախաձեռնությունը
03.02.2026 | 21:08
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև
03.02.2026 | 21:00
Վենսի այցով՝ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի հետ գործակցությանը․ դրական անակնկալներ են լինելու․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:43
Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով
03.02.2026 | 20:30
Թուրքիան կորցրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, քանի որ գիտի՝ կստանա, ինչ ուզում է․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:22
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել
Բոլորը

Պաշտպանության նախկին նախարար Գագիկ Մելքոնյանը Factor.am-ի զրույցում անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ եթե իրեն ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, ապա թող ձերբակալեն, ասաց. «Ինձ թվում է՝ ինքը մոտալուտ վտանգ է տեսնում ձերբակալման, դրա համար է արել: Մարտի 1-ը Հոկտեմբերի 27-ի շարունակությունն է: Եթե արդեն Հոկտեմբերի 27-ն էլ է բացվում, շատ մարդիկ կկալանավորվեն։ Չեմ կարող ասել, ինչո՞ւ է այդպես ձևակերպել, բայց որ ուզում է՝ ժողովուրդը գոհ ու երջանիկ լինի, դա շատ լավ է»:

Որոշ ժամանակ առաջ բանակի գնդապետ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ Մարտի 1-ին կառավարության շենքում բանակի գործողությունները փաստացի ղեկավարել է Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ իրեն այդ մասին որևէ բան հայտնի՞ է, այդ ժամանակվա պաշտպանության փոխնախարարն ասաց. «Չեմ կարող ասել՝ Արմեն Սարգսյանն ինչ նկատի ունի։ Ինքը եղել է այնտեղ, տեսել է, երևի հրամաններ է ստացել կամ ինչ-որ մի բան գիտի, որ ասում է: Ինչ որ ասել է, պիտի հիմնավորի իր ասածները։ Պիտի ասի, որ այ՝ այս հրամանները ես ստացել եմ և ումից։ 0038 հրամանից ելնելով՝ բոլոր վարչության պետերը գտնվել են կառավարության շենքում։ Ես այնտեղ չեմ եղել։ Հրամանների շղթան իրենք տեսել են, դրա համար ինքը կարող է ասել»։

Ինչ վերաբերում է Հոկտեմբերի 27-ի իրադարձություններին, Մելքոնյանը պատմեց, որ այդ ժամանակ ՊՆ Արմավիրի կենտրոնի հրամանատարն է եղել։ «Ես եկա ՊՆ, նախարարն այնտեղ չէր, տեղակալներն էին ու շտաբի պետերը, շատ խառը իրավիճակ էր, ոչ ոք չէր իմանում՝ ինչ պիտի արվի։ Կասկածներ կային, որ հնարավոր է՝ շրջաններում աջակիցներ ունեն, որոնք կարող էին մտնել քաղաք»,- նշեց նա։ Դրա համար, ըստ նրա, որոշում է կայացվել, որ Երևանին մոտ զորամասերը փակեն քաղաքի մուտքերը։

«Ես հրաման ստացա, որ Արգավանդից փակեմ օդանավակայանը: Օդանավակայան մտնող բոլոր մուտքերը մենք փակեցինք։ Սպասում էին, որ հնարավոր է՝ ինչ-որ դիվերսիոն խմբեր մտնեն օդանավակայան»,- պատմեց նա։

Այնուհետև Հայաստան է ժամանել ռուսական Ալֆա ջոկատի՝ մոտ 100 հոգանոց խումբը։ Մելքոնյանի խոսքով՝ ինքը թույլ չի տվել խումբն առաջ գա, կապվել է ՌՈ նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի հետ, որը Ռազմական ոստիկանության մեքենաներ է ուղարկել, և Ալֆայի խումբը տեղափոխել է Ռազմական ոստիկանություն։ Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը մեքենաներ էր ուղարկել, որ Ալֆան գնար ԱԺ։

«Ալֆան չհասավ ԱԺ, մենք տարանք իրենց Ռազմական ոստիկանություն։ Գասպարյան Վովան իրենց ղեկավարության հետ գնացել է ԱԺ դրանից հետո։ Ես արդեն հասկանում էի, որ Ալֆան եկել է, որ վերացնի կատարողներին ու բոլոր հետքերը վերանան։ Հետո լուսադեմին մենք Ալֆային ճանապարհեցինք։ Իրենք էլ հասկացան, որ անելու բան չկա»,- պատմեց Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ Նաիրի Հունանյանի խումբը կատարողներն են, իսկ կազմակերպիչները մնացին խաղից դուրս: «Եթե այդ գործը բացվեր, կազմակերպիչները բացահայտվեին, Մարտի 1 չէր լինելու»,- համոզված է նա։

Ինչ վերաբերում է այսօր Նաիրի Հունանյանի հետ հանդիպելուն ու անուններ տալուն, Մելքոնյանն ասաց՝ պետք է շատ զգույշ լինել. «Նաիրի Հունանյանը կարող է այնպիսի անուններ տալ, որ բոլորին խառնի իրար»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան