Պետք է մասնավոր մուլտիպլեքս ունենանք. Տիգրան Հակոբյանը՝ առաջիկայում եթերազրկվող ՀԸ-ների տեղեկության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
Բոլորը

Դուք խոսում եք մի առաջարկի մասին, որը որպես օրենքի նախագիծ չի շրջանառվում Ազգային ժողովում։ Ընդամենը մտադրություններ են, առաջարկներ են, որոնք պետք է մեր պառլամենտի կողմից օրենքի տեքստ ստանան, ուստի՝ նախագծի բովանդակությանը չեմ անդրադառնա։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն՝ անդրադառնալով առաջիկայում եթերազրկվող ՀԸ-ների տեղեկության մասին լուրերին։

Հակոբյանը ներկայացրեց, թե իրենց կարծիքով ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի իսկապես ապահովվի լրատվամիջոցների բազմազանությունը, և ՀՀ-ում որևէ լրատվամիջոց չմնա առանց հեռարձակման հարթակի։

«Առաջին՝ բացի Հանրային թվային մուլտիպլեքսից՝ պետական միակ գործող, Հայաստանում, ըստ օրենքի, պետք է գործի նաև մասնավոր մուլտիպլեքսը։ Սակայն, ցավոք, ներկա օրենքում այնպիսի պայմաններ են դրված այդ մուլտիպլեքսը կառուցելու համար, որը շահավետ չէ ներդրողների համար։ Այսինքն՝ պետք է ավելի հստակ, ավելի մեղմ պահանջներ սահմանել և՛ պետական տուրքի առումով, և՛ Հայաստանի ծածկման առումով, որպեսզի այս ոլորտ մասնավոր ներդրողներ գան։ Կարծում եմ, որ այսօր արդեն մշակվող օրենքով այդ հնարավորությունը կտրվի, որպեսզի Հայաստանում գործի ևս մեկ մուլտիպլեքս»,- նշեց ՀՌՀ նախագահը։

Մանրամասները տեսանյութում։