Թուրքերը չեն թողնում հայերին վերադառնալ իրենց ԶՈՒ-ի կողմից վերահսկվող սիրիական տարածք. Սինանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
31.10.2019 | 14:42Վերջին տվյալներով՝ թուրքերը նախապայմաններ էին դրել, թե ով կարող է վերադառնալ իր տները, ով՝ ոչ: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերով գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնությունից հետո ներկայում տիրող իրավիճակին:
«Ասում են՝ հայերն այն կատեգորիայի մեջ են, որոնք չեն կարող վերադառնալ: Հիմա փորձում ենք որոշ հստակություն մտցնել այս հարցի մեջ»,- հավելեց նա:
Սինանյանը, միաժամանակ, նշեց, որ սրանք ընդամենը իրենց հասած տեղեկություններ են, և հիմա փորձում են ճշտել այդ լուրերի իսկությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: