Թուրքիայի խորհրդարանի պատասխանը՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշմանը

Լուրեր

27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն արձագանքում են Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքական գործիչները: Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, կուսակցության ժողովում այս թեմայով ունեցած ծավալուն ելույթի ժամանակ Էրդողանը շեշտել էր Թուրքիայի մեջլիսում ներկայացուցիչների պալատի որոշման դեմ հայտարարություն ընդունելու անհրաժեշտության մասին. գրում է ermenihaber-ը:

Ելույթից հետո մեջլիսում նույն օրը երեկոյան կազմվել ու ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանությունը ճանաչող որոշումը դատապարտող փաստաթուղթ:

Նշվում է, որ ընդունված փաստաթղթով թուրքական խորհրդարանը մերժել է Կոնգրեսի ստորին պալատի որոշումներն ու դրանք հայտարարել առ ոչինչ Թուրքիայի համար:

«Մենք խստիվ դատապարտում ենք ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի որոշ շրջանակների կողմից այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումների վերաբերյալ օրակարգ բերված թեզերին տեր կանգնելն ու հակառակ խելք ու խիղճ ունեցող ներկայացուցիչների առարկություններին՝ դրանք որոշման վերածելը»,- ասված է մեջլիսի ընդունած հայտարարության տեքստում:

Մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփի ու փոխնախագահ Սադի Բիլգիչի ստորագրած և մեջլիսում ձայների մեծամասնությամբ ընդունված փաստաթղթում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մեղադրվում է Թուրքիայի պատմությունը սևացնող որոշում ընդունելու մեջ:

Տեքստի մեջ խոսվում է նաև արխիվները բացելու մասին Թուրքիայի իշխանությունների կողմից պարբերաբար հնչեցվող թեզերի մասին ու «պատմության ուսումնասիրությունը պատմաբաններին թողնելու և պատմական իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական որոշումներ չընդունելու մասին: