Դպրոցն էլ հո բնակարան չի՞, որ Երևանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի, քան ուրիշ տեղ․ Փաշինյանը՝ նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Ուսուցչական մեկ դրույքի նվազագույն աշխատավարձ կսահմանվի՝ 108 հազար դրամ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այսինքն՝ Երևանում և հեռավոր գյուղերում աշխատող ուսուցիչները կստանան նույն աշխատավարձը, որին նախարարը դրական պատասխան տվեց՝ մասնավորապես նշելով․ «Նվազագույն մեկ դրույքի համար կլինի նույն աշխատավարձը։ Ապահովում ենք, որ նվազագույնը նույնը լինի»։

Վարչապետի այն հարցին, թե ինչի՞ հաշվին է ավելի բարձր լինում աշխատավարձի չափը, Հարությունյանը պատասխանեց, որ ըստ աշակերտների թվի։

«Կան դպրոցներ, որոնք 150-160 դրույք են սահմանում, այստեղ կա նաև տարածքի խնդիրը»,- նշեց նախարարը։

Արձագանքելով վարչապետը նկատեց, որ տարածքների առումով  Երևանի կենտրոնի դպրոցներն ավելի «պրեստիժնի» են։

«Դպրոցն էլ հո բնակարան չի՞, որ Երևանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի, քան թե ուրիշ տեղ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։