Սա արդարության հաղթանակ է. Թանկյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար

Լուրեր

02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:34
Հրդեհ Արին Բերդի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
02.04.2026 | 20:22
Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում
02.04.2026 | 20:11
Արտոնյալ ուսանողը. ինչու է ռեկտորն ամեն անգամ դիմավորում Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:00
Պուտինն իր հայտարարությամբ Փաշինյանին աջակցեց՝ հարվածի տակ դրեց այդ ընդդիմադիր ուժերին․ Ավետիք Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար: Երգիչն այդ մասին գրառում է կատարել սոցցանցերում: Մասնավորապես Թվիթերում նա ընդգծել է, որ սա արդարության հաղթանակն է:

«Սա ճշմարտության ու արդարության հիանալի հաղթանակ էր: Հիմա հերթը Սենատինն է»,- գրել է նա:

Ինստագրամում Թանկյանը նշել է, որ Ներկայացուցիչների պալատը լուրջ քայլ է կատարել դեպի արդարությունը: Ընդգծել է, որ, ճիշտ է, սա չի վերականգնի հայրենիքի ու կյանքերի այն կորուստը, որը հայերն ունեցել են, սակայն սա հարգանքի տուրք է մեր տատիկ-պապիկների եւ այն ամենի նկատմամբ, ինչի միջով նրանք անցել են: Ֆեյսբուքում Թանկյանը շնորհակալություն է հայտնել բանաձեւի ընդունման համար եւ խոսել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին:

«Շատ կարեւոր է, որ Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառվեն՝ անօրինական կերպով Սիրիա ներխուժելու համար»,- գրել է նա՝ նույնպես ավելացնելով, որ ցեղասպանության մասին դիրքորոշում հայտնելու հերթը Սենատինն է:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը բանաձեւն ընդունել է հոկտեմբերի 29-ին: Ընդունվել է 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ է քվեարկել 226 դեմոկրատ եւ 178 հանրապետական կոնգրեսական: