Չափազանց կարևոր է, որ այս հարցը վերջապես քվեարկության կդրվի պալատում. Ադամ Շիֆը՝ Հայոց ցեղասպանության բանաձևի մասին. VOA

Լուրեր

04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
Բոլորը

Չափազանց կարևոր է, որ այս հարցը վերջապես քվեարկության կդրվի պալատում: «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

– Սկսենք Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևից, որի համահեղինակն եք դուք: Ո՞րն է այս բանաձևի էությունը և որքա՞ն հավանական է դրա ընդունումը Ներկայացուցիչների պալատի կողմից:

– Ես ներկայացրեցի Ցեղասպանության փաստը ճանաչող այս բանաձևը, սակայն, նաև նախկինում, Կոնգրես ընտրվելուց ի վեր, ես ներկայացրել և համահեղինակել եմ նմանատիպ մի շարք բանաձևեր: Չափազանց կարևոր է, որ այս հարցը վերջապես քվեարկության կդրվի պալատում:

Այս բանաձևը համատեղ ջանքերի արդյունքն է թե՛ Սփյուռքի և թե՛ իրավապաշտպան կազմակերպությունների: Շատ կարևոր է, որ պալատի բոլոր թևերում գտնվող իմ գործընկերներն աշխատել են տևական ժամանակ այս բանաձևի ընդունման ուղղությամբ:

Այս բանաձևի ընդունումը Միացյալ Նահանգներին ճիշտ ուղղու վրա կդնի`հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին և խրախուսելով ցեղասպանության փաստերի վերաբերյալ տեղեկացվածության աճը: Այս արժեքներն այսօր արդիական են մարդու իրավունքների պայքարի ոլորտում:

Եվ ես կարծում եմ, որ շատ կարևոր բարոյական պարտավորություն է, որ Միացյալ Նահանգները հստակ և անկեղծ խոսի 1915-1923 թվականներին մեկ և կես միլիոն հայերի կանխամտածված ոչնչացման մասին: Այսպիսով, սա թույլ կտա Միացյալ Նահանգներին վերահաստատել նախկինում ընդունած դիրքորոշումը:

Մեզ չի հաջողվել դա անել Ներկայացուցիչների պալատում 1980-ականների կեսերից ի վեր: Այնպես որ, վաղուց էր սա անելու ժամանակը: Եվ ես հույս ունեմ, որ այս բանաձևի ընդունմամբ կլուծվի յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցը, իսկ մեր քաղաքացիներին հնարավորություն կտրվի ավելի լայն տեղեկանալու պատմության այդ սև էջի փաստերի վերաբերյալ:

– Նախկինում ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարում էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը օրենզդիրների կողմից կարող է խնդիրներ առաջացնել Թուրքիայի հետ հարաբերություններում, հաշվի առնելով, որ Թուրքիայի կառավարությունն ակտիվորեն դրա դեմ է հանդես գալիս: Դուք այստեղ խնդիր տեսնո՞ւմ եք:

– Տեսեք, մենք արդեն իսկ հսկայական դժվարություններ ունենք Թուրքիայի հետ: Սիրիայում թուրքական ներխուժումն աղետ էր, որի արդյունքում ավելի քան 100,000 քրդեր տեղահանվեցին: Նախնական տվյալներով, դրա ընթացքում պատերազմական հանցագործություններ են կատարվել: Արդյունքում, ռուսական ուժերը ռեժիմի ուժերի հետ միասին գրավեցին Սիրիայի ամբողջ տարածքը, մարդկանց տները և ունեցվածքը:

Դա նշանակում է, որ աշխարհում Ամերիկայի դիրքերին իսկապես լուրջ հարված է հասցվել: Մենք դավաճանել ենք կարևոր դաշնակիցին՝ քրդերին: Քրդերը կռվել են մեր կողմից: Նրանք զոհվել են մեր կողքին պատերազմելիս, որպեսզի հաղթեն Դաեշին: Նրանք Դաեշի դեմ պայքարող առավել արդյունավետ մարտիկներից էին: Եվ նրանց մեջքով շրջվելը կարծում եմ, ամոթ էր:

Այնպես որ, կարծում եմ, որ Թուրքիայի բոլոր գործողությունները սոսկ կործանարար բնույթ էին կրում, երբ խոսքը վերաբերում է Սիրիայի ներխուժմանը: Դա կարող է նաև Դաեշին վերակազմակերպվելու հնարավորություն տալ, որն աղետ կլինի Ամերիկայի, ինչպես նաև ողջ աշխարհի համար:

Կարծում եմ, Կոնգրեսում մարդիկ հոգնել են Թուրքիայի պահվածքից, Ռուսաստանի և Իրանի հետ դրա գործարքներից, և ընդհանրապես դրա գործողություններից, որոնք, անշուշտ, Միացյալ Նահանգների շահերից չեն բխում:

Ուստի, կարծում եմ, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ Թուրքիայի կառավարությունը դեմ է արտահայտվել այդ բանաձևին, և Կոնգրեսի անդամները պատրաստ են եղել թուրքական ջրաղացին ջուր լցնել, որը, համոզված եմ, սխալ է եղել, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության նման բարոյական խնդրի հարցի լրջությունը, կարծում եմ, որ թուրքական լոբբին այս անգամ քիչ ընկերներ կգտնի, երբ պալատում քվեարկության դրվի բանաձևը:

– Մեր օրերի Հայաստանի վերաբերյալ մեկ հարց: Ավելի քան մեկ ու կես տարի է անցել «Թավշյա հեղափոխությունից»: Դուք այդ ընթացքում հետևում էիք զարգացումներին, հայտարարություններ անում, իսկ վերջերս հանդիպել եք Հայաստանի վարչապետին, մասնակցել ցույցի Կալիֆոռնիայում: Որո՞նք են հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները և ինչպիսին է ձեր տպավորությունը Հայաստանի վարչապետից:

– Ես շատ տպավորված էի վարչապետից: Տեղյակ եմ, որ Հայաստանում հուզիչ ժամանակներ են, թե Հայաստանի և Սփյուռքի և թե այստեղի Հայաստանի բարեկամների համար, քանի որ այս նոր կառավարության վերաբերյալ այնքան լավատեսություն կա, որը կարծես թե գերազանցում է բոլոր սահմանները:

Ես բարձր եմ գնահատում այն, թե ինչպես է վարչապետը կառավարության կազմում տեխնոկրատների ներառելով, փորձում է լուծել երկրի առջև կանգնած մարտահրավերները, օրենքի գերակայություն հաստատել, արմատախիլ անել կոռուպցիան:

Եվ սա հիանալի հնարավորություն է, որպեսզի Միացյալ Նահանգները իսկապես որակական նոր մակարդակի վրա բարձրացնի հարաբերությունները Հայաստանի հետ, ավելի մեծ աջակցություն ցուցաբերի ոչ միայն քաղաքական, այլև արտաքին օգնության միջոցով:

Ուստի, կարծում եմ, որ սա հիանալի նոր հնարավորություն է, որն օգտագործելով մենք պետք է իսկապես ամրապնդենք հարաբերությունները: