Հրայր Թովմասյանը չի ունեցել որևէ լիազորություն Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի 162 տարածքի օտարման կամ սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ. պաշտպանական թիմ

Լուրեր

04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
Բոլորը

Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրությունից ակնհայտ է, որ տարածված հաղորդագրությունը ոչ միայն կոպտորեն խախտում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ վերոնշյալ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի պահանջները, այլև՝ գործ ունենք վերջին ամիսներին Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ կիրառվող հերթական ապօրինի ճնշման օրինակի հետ:

«Հրայր Թովմասյանը չի ունեցել որևէ լիազորություն նշված Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի 162 տարածքի օտարման կամ սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ: Ավելին, նա չունի և չի ունեցել ուղղակի կամ անուղղակի որևէ առնչություն նշված տարածքի հետ: Հաստատապես իմանալով, որ Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական իշխանությունների կողմից ուղղորդվող գործընթացները շարունակաբար զուգորդվելու են քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտմամբ, հայտնում ենք, որ այս զավեշտի պայմաններում ապահովելու ենք Սահմանադրական դատարանի նախագահի իրավունքների պաշտպանությունը՝ պայքարելով Հայաստանի Հանրապետության անկախ դատական իշխանության կայացման համար»,- ասված է հաղորդագրությունում: