Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Սուրեն Պապիկյանը՝ Արսեն Բաբայանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Աշխարհում ամեն ինչ հնարավոր է, բայց կրկնում եմ՝ այդ պաշտոնին չեմ հավակնում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հե զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ առաջիկայում կարող է ԱԱԾ տնօրեն նշանակվել։

«Տվյալ պահին այն տեղում եմ, որտեղ կարող եմ անել ավելին։ Իմ լիազորությունները փորձում եմ կատարել պատշաճ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության», – շեշտեց Սուրեն Պապիկյանը:

Խոսելով ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործերի մասին՝ նա ասաց. «Ես դրան քաղաքական գնահատական չեմ տա, քանի որ դրանք քաղաքական չեն, դա բացառապես իրավական հարթությունում է»:

Հարցին՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, նա կարճ պատասխանեց․ «Ոչ»։ Դիտարկմանը, որ իրավապաշտպաններ կան, որոնց կարծիքով՝ Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է, Պապիկյանը նշեց, որ չի կիսում այդ տեսակետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան