Որտեղի՞ց են շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն. Վազգեն Մանուկյանի կինը դիմել է Դատախազությանն ու ԱԱԾ-ին՝ պարզելու Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ դիմել է  ՀՀ դատախազությանն ու ԱԱԾ-ին՝ պարզելու համար ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները:

«Էս դուխով տղեքը միայն խոսքով են դուխով։ Իրենց անբարոյական գործերը կոռումպացված թրքական լրտեսի միջոցով են ուզում ի կատար ածեն։ Տո դուք միայն հիմա լեզուներդ երկարացրեցիք, կարծում եք գործ կարող եք սարքել։ Իշխանությունը յուրացրել սարքել եք ձեր բոստանը, մարդկանց ու հիմնարկներ եք կրճատում, դրա հաշվին բյուջեն մսխում եք ձեր կարիքների համար։ Դիմում եմ Դատախազությանը, թող պարզի Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները, որտեղից են․ շքեղ տունը, հարուստ ԶԼՄ-ն։ Դիմում եմ ԱԱԾ-ին, որ պարզի Բաբաջանյանի կապը օտարերկրյա ծառայությունների հետ։ Եվ ուզում նաև պարզել, թե ինչպես եղավ, որ Բաբաջանյանը ու Հունանյանը 1998-ին աշխատել են միասին Կարեն Դեմիճյանի շտաբում։ Ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում։ Ինքներդ ռիսկ չէիք անի խոսել Վազգեն Մանուկյանի դեմ, էդ կոռումպացված թրքական լրտեսը լեզուներդ բացեց․․.»,- գրել է նա: