«Այս փուլում հավատալ-չհավատալու խնդիր չունենք». Ռուստամ Բադասյանը՝ Արա Բաբլոյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Տրվել է բացասական եզրակացություն, այս անգամ չենք հասնի դատական քննության փուլ, միջնորդությունը չի ուղարկվի դատարան։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության պարագլուխ Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման դիմումին։

«Տարածել ենք հաղորդագրոըւթյուն։ Կա բողոքարկելու որոշակի ժամկետ։ Ամեն դեպքում, այս փուլում Արդարադատության նախարարության ենթակա մարմինների ոլորտից այն դուրս է»,- ասաց նախարարը։

Խոսելով հոկտեմբերի 21-ին Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյաների չարաշահումների առնչությամբ հարուցված քրեական գործից, Ռուստամ Բադասայանը նշեց. «Կարծում եմ՝ կոռուպցիայի վերաբերյալ ցանկացած կասկած պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի իրավապահ մարմինների կողմից։ Եթե հիմքեր կան, քրեական գործեր հարուցվեն, քննություն տարվի, պարզվի՝ արդյո՞ք կա որևէ հանցավոր արարք»։

Ռուստամ Բադասյանն անդրադարձավ նաև երեկ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքին։

«Այս փուլում հավատալ-չհավատալու խնդիր դրված չէ։ Պետք է հետևենք հետագա հաղորդագրություններին։ Քննությունն ընթանում է։ Ցանկացած բան, որն այս փուլում համարվում է պարզված, կարող է փոխվել»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան