ԵՄ անդամ երկրները համաձայնել են հետաձգել Brexit-ը. Տուսկ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ԵՄ անդամ 27 երկրները որոշել են չմերժել Մեծ Բրիտանիայի դիմումը՝ Brexit-ը ևս երեք ամսով՝ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը երկարաձգելու մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

Նրա խոսքով՝ «որոշումը պաշտոնապես կձևակերպվի գրավոր ընթացակարգով»:

Նշենք, որ Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ից դուրս գար 2019 թվականի մարտի 29-ին՝ կառույցից դուրս գալու մասին գրավոր դիմում ներկայացնելուց երկու տարի անց: Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը երեք անգամ մերժեց Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել Բրյուսելի և վարչապետ Թերեզա Մեյի կառավարության միջև:

Արդյունքում ԵՄ-ն համաձայնեց Brexit-ը հետաձգել նախ մինչև ապրիլ կամ մայիս, հետո՝ մինչև հոկտեմբերի 31-ը, իսկ Մեյը ստիպված եղավ հրաժարական տալ՝ չկարողանալով իրադրությունը դուրս բերել փակուղուց:

Վարչապետի պաշտոնում Մեյին փոխարինած Բորիս Ջոնսոնը պնդում էր, որ երկիրը ԵՄ-ն լքի հոկտեմբերի 31-ին՝ գործարքով կամ առանց դրա, սակայն խորհրդարանի ընդունած օրենքի պատճառով ստիպված եղավ հոկտեմբերի 19-ին դիմել ԵՄ-ին՝ Brexit-ը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու խնդրանքով: