Ինձ համար օգտակար էր լսել քննադատությունները․ ԱԳ նախարարը՝ BBC-ի աղմկահարույց հարցազրույցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Շատ ուրախ էի գրանցելու, որ Հայաստանը բացառություն չի. նման հաղորդումը ժողովրդավարական երկրում, իր յուրահատկությունը հաշվի առնելով, ներքաղաքական դեբատի առիթ է դառնում, ոչ միայն Հայաստանում, և այդ առումով ես շատ ուրախ եմ, որ ևս մեկ անգամ գրանցում ենք, որ Հայաստանում առկա է բազմակարծություն, կարծիքների բազմազանություն, գոյություն ունի քննադատություն, գոյություն ունի նաև աջակցություն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով BBC-ի Hard Talk հաղորդմանն իր մասնակցության վերաբերյալ քննադատությունների հարցին:

«Ես էլ նկատեցի, որ բավական դինամիկ քննարկում է եղել Հայաստանում, ինչը միայն ու միայն ողջունելի է և ի ցույց է դնում այն ամենը, ինչի վրա մենք պնդում ենք՝ բազմակարծություն, ժողովրդավարական հիմքերի առկայություն, ժողովրդական դեբատի, առողջ քննադատության, առողջ հասարակության կարողությունների ամրապնդում»,- ասաց նախարարը։

Ըստ Մնացականյանի՝ տեղյալ է եղել հարցազրույցի ոճի մասին, բայց ուրախ է, որ համաձայնել է մասնակցել. «Եվ շատ ուրախ եմ տվյալ հարցազրույցին մասնակցելու իմ համաձայնության համար՝ ամբողջությամբ գիտակցելով, թե ինչ ոճի հարցազրույց է, ուրախ լինելով գնալ այնտեղ՝ ամրագրելու այն դիրքորոշումները, որոնք բխում են մեր շահերից, որոնք վերաբերվում են մեզ, հաշվի է առնվել նաև այն, որ դա բավական դինամիկ եկխոսություն է լինելու։ Իմ առաջին կետը դա է։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանում սա առաջ է բերել բավական ակտիվ քննարկում, որն ինձ համար արտահայտություն է առաջին հերթին կարծիքների բազմազանության, և այդ առումով նաև շնորհակալ եմ. տարբեր կարծիքներ են եղել, քննադատական, կառուցողական քննադատության մեջ, և ինձ համար նաև շատ օգտակար էր լսել այդ ամենը»։

Մանրամասները՝ տեսանյութում: