Վատատեսական սցենար է, ոչինչ չանելու դեպքում կարելի էր այս ՀՆԱ-ն ապահովել. Թանդիլյանը՝ Ջանջուղազյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.10.2026 | 14:32
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:22
Իրկուտսկում ժանտախտի կասկածով մահը կապվում է լաբորատորիայում սրվակի կոտրվելու հետ․ ՀՎԿԱԿ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
Բոլորը

Դուք բերում եք վատատեսական սցենար, որի պարագայում, անգամ ոչինչ չանելու դեպքում, այսքան ՀՆԱ-ի աճ հնարավոր էր լինում ապահովել․ այս մասին ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Խոսեցիք ՀՆԱ-ի աճի մասին, որը Դուք անվանում եք 4․9 տոկոսը պահպանողական, բայց և այնպես, կարծում եմ, որ մենք պետք է նախատեսենք ՀՆԱ-ի ո՛չ պահպանողական, ո՛չ վատատեսական, ո՛չ լավատեսական, այլ իրատեսական աճ:  Իսկ այս պարագայում սա ոչ միայն պահպանողական է, այլև ցածր և չի արտացոլում նախորդ տարիների անցած ճանապարհը, նաև հեղափոխական տարում 5․2 տոկոս ՀՆԱ-ի աճը, հետագայում ավելի բարձր սպասվողը՝ 2019 թվականինը։ Հիմա դուք բերում եք վատատեսական սցենար, որի պարագայում, անգամ ոչինչ չանելու դեպքում, այսքան ՀՆԱ-ի աճ հնարավոր էր լինում ապահովել։ Հետևաբար ես ակնկալում եմ իրատեսական աճ, այլ ոչ թե՝ ցածր կամ բարձր»,- ասաց Մանե Թանդիլյանը։

Վերջինիս հետաքրքրում էր՝ արդյոք Հարկային օրենսգրքի փոփոխությունը, Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները որևէ կերպ արտացոլված են 4․9 տոկոս ՀՆԱ-ի աճի մեջ։

«ՀՆԱ-ի կառուցվածքում որևէ փոփոխություն չունենք, այնինչ երկար տարիներ այս ընթացքում հնչեցված հայտարարությունների մակարդակով խոսում են, որ ՀՆԱ-ի կառուցվածքի փոփոխության անհրաժեշտություն կա, և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց այս կառուցվածքում աշխատանքները որևէ կերպ արտացոլված չեն․ նորից հանքերի, բուքմեյքերների վրա է մեր հույսը։ Գյուղատնտեսական ոլորտում այն, որ աճն ընդամենը 0․5 տոկոս է նախատեսվում, բայց 10 մլրդ-ի վարկի ծախս ենք նախատեսում, ցույց է տալիս, որ այս առումով որևէ ակնկալիք չունենք կատարած ծախսի արդյունքում՝ ՀՆԱ-ի աճի ազդեցության մասով»,- նկատեց Թանդիլյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է 2020 թվականի բյուջեի նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։