Արցախի հարցը լուծված է․ Դավիթ Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի հետ ՊՆ-ն սերտ համագործակցում է, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են, ՊՆ ներկայացուցիչները ներկա են այդ աշխատանքներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նախարարը նաև նշեց, որ եթե ինքն էլ հրավիրվի, կներկայանա հանձնաժողով:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի այդ հանձնաժողովի աշխատանքներից, նա պատասխանեց. «Որպեսզի ավարտվեն ասեկոսեները հասարակության մեջ ապրիլյան գործողությունների հետ կապված: Ես բացառում եմ դավադիր պատերազմը, այսինքն՝ դավադիր գործողություններ հակառակորդի կողմից եղել են, բայց դավադրություն հայաստանյան կողմից բացառում եմ»:

Խոսելով սահմանում տիրող իրադրության մասին՝ Դավիթ Տոնոյանն ասաց, որ այս պահին այն վերահսկելի է, համեմատական անդորր է, կան կրակոցներ, որոնք հիմնականում կապված են տարվող ինժեներական աշխատանքների հետ:

Նախարարն անդրադարձավ նաև օրեր առաջ իր հրաժարականի վերաբերյալ մամուլում տարածված լուրերին՝ ասելով, որ, երևի, տրամադրություններ էին ստուգում, ապա ավելացրեց, որ ասեկոսեներով, սպեկուլյացիաներով զբաղվելու ժամանակ չունի: Նա նշեց, որ վարչապետի հետ իր հարաբերություններում լարվածություն չկա:

Լրագրողների հարցին՝ ինչ կասի Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ, նախարարը պատասխանեց, որ Արցախի հարցը լուծված է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան