Նաիրի Հունանյանը գիտի, որ կողքի խցում Ռոբերտ Քոչարյանն է, և կուզի առիթից օգտվել ու անուններ տալ. Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Նոր իշխանությունները որևէ կաշկանդվածություն չունեն Հոկտեմբերի 27-ը բացահայտելու առումով, սակայն այս փուլում գործի վերաբացումը կրկին վստահություն չի ներշնչելու, քանի որ նման գործի համար հարկավոր է ունենալ արդար դատական համակարգ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Միանշանակ է, որ իշխանությունները շահագրգռված են գործի բացահայտմամբ: Գործն իսկապես քաղաքական ենթատեքստ ունի։ Մեկ անգամ արդեն քաղաքական դատավարություն եղել է, և տարբեր մարդիկ տարբեր նպատակներով դատավարությունն արագ անցկացրել են, և դրա արդյունքները չեն բավարարել որևէ մեկին»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը նշեց, որ հիմա գլխավոր հանցագործը հետևում է գործընթացներին և ենթադրություններ է անում: «Ամենայն հավանականությամբ, նման հանցագործության գնացած ստահակն ամեն ինչի ընդունակ է, և ես չեմ բացառում, որ հիմա ինքը, իմանալով, որ իր կողքի խցում է նստած Ռոբերտ Քոչարյանը, փորձի օգտվել դրանից և որոշակի բաներ ասի, ինչը կարող է և ճշմարտություն է, գուցե ասվում է նրա համար, որ հայտնվի շահեկան իրավիճակում»,- ասաց նա:

Սարգսյանի կարծիքով՝ Հոկտեմբերի 27-ի նման բարդ դատավարությունները պետք է տեղի ունենան այնպիսի ժամանակահատվածում, երբ ամբողջությամբ դատաիրավական համակարգը ձևավորված կլինի, կունենա հանրային լուրջ վստահություն, երբ պետությունն իսկապես ուժեղացած կլինի:

«Երբ ուժեղ պետություն կլինենք, այդ ժամանակ կարող ենք ստուգել արտաքին քաղաքական վարկածը, չեմ կարծում՝ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը դա կարող է ստուգել, այն պարագայում, երբ Ռուսաստանի նախագահը գալիս է Հայաստան և ուզում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին: Ես գտնում եմ, որ այս փուլում գործի վերաբացումը, գործի վերաբացմամբ դատավարության անցկացումը նույնչափ վստահություն չի ներշնչելու, ինչ նախկինում։ Ես ուզում եմ միայն արդար դատական համակարգ ունենալու պարագայում գործը բացահայտվի»,- ասաց նա։

Այդուհանդերձ, նա նշեց, որ չնայած դրան՝ քաղաքական կամքի առկայությունը, իհարկե, վստահություն ներշնչում է. «Կա դատական համակարգ և գործող իշխանություն հակադրություն, որն առ այսօր չի լուծվել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան