Նախագահ Թրամփի արտաքին քաղաքականությունը խառնաշփոթ է ստեղծել Վաշինգտոնում

Լուրեր

18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրաինայում ոչ դիվանագիտական մեթոդներ կիրառելուց մինչև ԱՄՆ-ի զորքերի հեռացումը Սիրիայից` արտաքին քաղաքականությանն առնչվող Նախագահ Թրամփի որոշումները Վաշինգտոնում համատարած քննարկումների առիթ են ստեղծել. գրում է amerikayidzayn.com-ը:

Անկախ հնչած քննադատությունների` նախագահ Թրամփը ճիշտ է համարում ԱՄՆ-ի զորքերը թուրք-սիրիական սահմանից հեռացնելու իր որոշումը:

“Նրանք մնացել են ավելի քան 10 տարի: Թող մեկ ուրիշը կռվի այսքան կյանքեր խլած հողի համար”,- ասում է Թրամփը:

Որոշում, որը կայացվել է առանց Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի մասնակցության:

“Ձեզ հետ խորհրդակցել էին զորքերը հեռացնելու որոշումն ընդունելիս”,- հարցնում է Միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ, սենատոր Բոբ Մենենդեսը:

“Ինձ հետ չեն խորհրդակցել”,- ասում է Ջեյմս Ջեֆրին:

Կոնգրեսի ՝Ուկրաինային տրամադրվող ամերիկյան օգնության հետաձգման պատճառների շուրջ քննարկումներում պարզվեց, որ Սպիտակ տունն օգտագործել է Ուկրաինային տրվող օգնությունը` վերջիններիս ճնշելով որպեսզի հետաքննություն անցկացնեն դեմոկրատների և Ջո Բայդենի գործունեության շուրջ: Դեմոկրատներն իհարկե այս քայլը խստորեն քննադատում են :

“Այն միտքը, որ ռազմական օգնության հատկացումը կարող էր հետաձգվել` նախագահի վերընտրմանն աջակցելու նպատակով, ազգային անվտանգությանը սպառնացող աննախադեպ խախտում է”,- ասում է կոնգրեսական Ադամ Շիֆը:

Ուկրաինայի շուրջ Թրամփի գործողությունները կարող են հանգեցնել իմփիչմենթի:

“Մենք ունենք գործակալություններ, որոնց առաքելությունն է հետաքննել այսպիսի հարցերը: Եթե նախագահը ցանկանում էր հետաքննություն անցկացնել Բայդենների վերաբերյալ, ապա նա կարող էր այդ անել դիվանագիտական մեթոդներով”,- ասում է Թեքսասի համալսարանից` Շեննոն Բո Օբրայանը:

Մասնագետների խոսքերով դիվանագիտական ճանապարների շրջանցման հետևանքով ԱՄՆ-ի հանդեպ վստահությունը թուլանում է աշխարհում:

“Երբ նախագահի որոշումները երկմտանքի առիթ են տալիս Պետդեպարտամենտում, Պենտագոնում, հետախուզական գործակալություններում և Կոնգրեսում, ինչպես այս դեպքում է, ապա հարց է ծագում, թե արդյոք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ռազմավարությունն ու գործընթաները համահունչ են”,- ասում է Ատլանտյան խորհուրդի վերլուծաբան Մարք Սիմակովսկին:

Սակայն Դոնալդ Թրամփն ընտրվել էր ԱՄՆ-ի ավանդական արտաքին քաղաքականությունից շեղվելու խոստումի հիման վրա, և նրա աջակիցները վերջինիս լքելու նշաններ չեն ցուցաբերում: Սակայն Իմփիչմենթի գործընթացն ու Սիրիայի շուրջ նրա որոշումների քննադատությունը ցույց են տալիս, որ նախագահի ոչ բոլոր մեթոդներն են քաջալերվում: