Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ

Լուրեր

01.09.2026 | 18:43
ԱՄՆ ցամաքային զորքերի նախարարը հրաժարական է տվել Հեգսեթի հետ կոնֆլիկտի պատճառով
01.09.2026 | 18:30
Ռուսական մեծ վտանգ կա․ Լավրովն ասաց՝ դիվերսիաների և պետական հեղաշրջումների մեծ փորձ ունենք․ սա սիգնալ է․ Դավիթ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 18:22
Սեպտեմբերի 1-ին ՌԴ առնվազն ինը շրջանների դպրոցներն ու հիվանդանոցները ականապատման մասին հաղորդագրություններ են ստացել
01.09.2026 | 18:15
«Նապոլիի» ֆուտբոլիստը սրտի վիրահատության կենթարկվի
01.09.2026 | 18:10
Ինչ է քննարկելու Փաշինյանը Պուտինի հետ // TRIPP-ի շինարարության ժամկետ է նշվել. ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 17:59
Գաբրիել Ժեզուսը տեղափոխվեց «Բարսելոնա». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 17:49
Նրանք պաշտոնապես ոչնչից չեն հրաժարվում․ ՌԴ տրանսպորտի նախարարը՝ ՀՀ-ի Մոսկվայի հետ երկաթուղային գործընկերության մասին
01.09.2026 | 17:37
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
01.09.2026 | 17:31
Տեր Արամը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կվճարի 1 մլն դրամ և հերքում կտարածի․ դատարանը վճիռ է հրապարակել 
01.09.2026 | 17:19
Միկել Արտետան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայում
01.09.2026 | 17:08
Ռուբեն Ռուբինյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը
01.09.2026 | 16:57
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին
01.09.2026 | 16:44
Մենք ուզում ենք օր առաջ դա տեսնել կառուցված. Միրզոյանը՝ երկաթգծի մասին
01.09.2026 | 16:30
Արտահանման աճ՝ դեպի ԵՄ և Չինաստան. իրավիճակային գործո՞ն, թե՞ կայուն դինամիկա
01.09.2026 | 16:19
Եղիշե Մելիքյան. «Մխիթարյանի օրինակը դաստիարակում է ֆուտբոլիստներին»
Բոլորը

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ:

«Շնորհավորելով Ավստրիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ նոր խորհրդարանը կշարունակի ամրապնդել եւ խորացնել ՀՀ Ազգային ժողովի հետ բարեկամական հարաբերությունները: Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը, այդ թվում՝ բարեկամական խմբերի մակարդակում:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի վավերացմանը՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Ավստրիայի նորընտիր խորհրդարանը այն կվավերացնի հնարավորինս սեղմ ժամկետում, ինչին ի պատասխան Վոլֆգանգ Սոբոտկան հավաստիացրել է, որ որեւէ խոչընդոտ գոյություն չունի այն վավերացնելու համար:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումներին Եվրոպական երկրների կողմից սատարելու լավագույն ցուցանիշը կարող է լինել Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Ավստրիան իր քաղաքական աջակցությունը կհայտնի այս հարցում:

Կողմերն ընդգծել են համագործակցության սերտացման անհրաժեշտությունը միջազգային միջխորհրդարանական, մասնավորապես, ԵԱՀԿ ԽՎ եւ ԵԽԽՎ հարթակներում՝ միմյանց համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

Վոլֆգանգ Սոբոտկան առաջարկել է հաջորդ տարի օգոստոսին Վիեննայում կայանալիք Միջխորհրդարանական միության խոսնակների համաժողովի շրջանակում անցկացնել երկկողմ ձեւաչափով հանդիպում եւ քննարկել օրակարգային հարցերը»,- ասված է հաղորդագրությունում: