Համահայկական հիմնադրամի կողմից 6 ազատամարտիկների տրամադրվել են հատուկ հարմարեցված ավտոմեքենաներ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ընթացիկ տարվա սեպտեմբերի դրությամբ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների հաշմանդամություն ունեցող վեց ազատամարտիկների տրամադրվել են հատուկ հարմարեցված ավտոմեքենաներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասելէ  «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում ազատամարտիկներին նվիրաբերվել է նաև հատուկ խնամքի պարագաներ։ «Հիմնադրամը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ազատամարտիկներին․ ԱՄՆ արևմտյան շրջանի նախաձեռնությամբ հատուկ հարմարեցված ավտոմեքնաներ, էլեկտրական հատուկ մահճակալներ, անվասայլակներ, ներքնակներ, բարձեր, աթոռներ, թթվածնի բալոններ, մղիչ սարքեր և այլ անհրաժեշտ պարագաներ են նվիրաբերվում հաշմանդամ ազատամարտիկներին: Մեքենաներն ԱՄՆ-ում հարմարեցվել են պարանոցի, մեջքի խնդիր ունեցող և անդամալույծ շահառուների համար: Ծրագրի համակարգումը վստահված է հաշմանդամ ազատամարտիկ Հրանտ Թումասյանին, ով քաջատեղյակ է իր մարտական ընկերների խնդիրներին և անում է ամեն ինչ նրանց ուշադրության կենտրոնում պահելու և հոգսերը թեթևացնելու համար»,- նշել է Ա. Թոխմախյանը: