Իրավապաշտպանները պնդում են՝ փոխոստիկանապետը կարծիք արտահայտելու համար աշխատանքից չպիտի ազատվեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երեկ հայտարարեց, որ փոխոստիկանապետն աշխատանքից ազատվել է, քանի որ քաղաքական հայտարարություն է արել:

Աշխատանքից ազատման դիմում գրելուց մեկ օր առաջ լրագրողների հետ զրույցում Հովհաննես Քոչարյանն ասել էր, որ դեմ է Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնը քաղաքական դարձնելու օրինագծին, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ-ում և այժմ գտնվում է լրամշակումների փուլում:

«Խնդիրը հիմնավորումների մեջ է, չեմ կարծում, որ Ոստիկանությունը քաղաքական սարքելը ճիշտ մոտեցում է: Ես չեմ կարծում, որ այս փոփոխություններով Ոստիկանության նկատմամբ պառլամենտական վերահսկողության ինստիտուտն է ուժեղացվում, բոլորովին ոչ: Սահմանադրությունն արգելքներ է նախատեսում, և մինչև սահմանադրական փոփոխություններ չլինեն, դա իրականություն չի դառնա»,- ասել էր Քոչարյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor.am-ի հետ զրույցում հարց է տալիս՝ արդյո՞ք կարծիքների չհամընկնելը կարող է հիմք դառնալ, որպեսզի փորձառու կադրին աշխատանքից հեռացնեն. «Մարդը, որը հակված է Ոստիկանությունում բովանդակային փոփոխությունների, կարող է կարծիք հայտնել, որը չհամընկնի, և դա հիմք է, որ մարդուն աշխատանքից ազատե՞ն»։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մինչդեռ, կարծում է, որ Հովհաննես Քոչարյանը, լինելով ուժային կառույցի ներկայացուցիչ, չպետք է նման հայտարարություն աներ. «Ես ափսոսում եմ, քանի որ Հովհաննես Քոչարյանը մեր հանձնաժողովի հետ շատ արդյունավետ է աշխատել։ Բայց նման բարձր դիրք զբաղեցնող պաշտոնյան պետք է լրագրողներից… լրագորղները կարող են ցանկացած հարց տալ, բայց ինքը պետք է իմանա, որ չպետք է ընկնի քաղաքական շահարկման մեջ»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ այն, որ Ոստիկանությունը կողմ չէր այդ փոփոխությանը, պարզ էր դեռ Կառավարության նիստի ընթացքում, երբ դեմ քվեարկվեցին նախագծին: «Այո՛, Ոստիկանությունն այդ նիստին էլ է դեմ արտահայտվել, ինքն էլ իր կարծիքն է արտահայտել։ Բայց հիմա, որ ասում եք՝ տեսակետ արտահայտելու համար մարդ է ազատվել, պետք է նայել՝ այդ մարդը կարո՞ղ էր քաղաքական կարծիք արտահայտել, թե՞ ոչ»,- ասաց Մարուքյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Factor.am-ին ասաց՝ ափսոսում է, որ Ոստիկանությունը, ի դեմս Հովհաննես Քոչարյանի, կորցրեց նման կադրի։ Իսկ պաշտոնական բացատրությունը, թե քաղաքական հայտարարություն անելու համար է Քոչարյանը պաշտոնանկ արվել, անընդունելի համարեց։ Նա հույս ունի, որ այս որոշումը կվերանայվի:

«Վարչապետին ճանաչելով և նաև այս ընթացքում, երբ արդեն վարաչապետ էր, մենք տեսնում ենք հապճեպ որոշումներ: Ես պետք է հիշեցնեմ հարկայինում այն տղային, որը դրոշը գետնին էր նետել և արժանացավ վարչապետի պարսավանքին, որից հետո նա ասաց՝ իրեն ո՞վ էր ասել, որ ազատման դիմում գրի։ Չեմ բացառում, որ Հովհաննես Քոչարյանի դեպքում էլ կարող է նույնը լինել։ Կարծում եմ, որ կվերանայի իր այս որոշումը, որովհետև Հովհաննես Քոչարյանը կարող էր լավ ոստիկանապետի թեկնածու լինել»,- ասաց իրավապաշտպանը։

Ի դեպ՝ երեկ արդեն նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետի առաջարկությամբ, ստորագրել է զբաղեցրած պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին ազատելու հրամանագիրը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան